ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
Դեկտեմբերի 12-ին 5-րդ զորամիավորման Անդրանիկ Օզանյանի անվան զորամասում մեկնարկեցին 2017թ. ուսումնական տարվա ամփոփիչ քննությունները:
Ամփոփիչ քննությունների մեկնարկը տրվեց շարային ստուգատեսով, որի ընթացքում ստուգվեցին անձնակազմի արտաքին տեսքը, զենքի և զինամթերքի, ուսումնանյութական բազայի վիճակը:
Զգացվում էր, որ զորամասի հրամանատարությունը ամենայն բծախնդրությամբ է նախապատրաստվել ամփոփիչ քննություններին:
Ստուգատեսից անմիջապես հետո զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Դավթյանը հրահանգավորեց ստուգող անձնակազմին լինել սկզբունքային, վեր հանել բոլոր թերացումները, գրանցել լավագույն կողմերը և հատկապես ուշադրություն դարձնել նախորդ ստուգումների ընթացքում տեղ գտած թերությունների վերացման աշխատանքներին:
Ստուգումների ընթացքում գրանցվեցին լավ գնահատականներ. հատկապես աչքի ընկավ զորամասի վարչակազմը:
5-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Դավթյանը ամփոփելով արդյունքները՝ շնորհակալություն հայտնեց առավել բարձր գնահատականներ ստացած զինծառայողներին, իսկ բավարար գնահատական ստացած սպաներին տրվեց ժամանակ շտկելու ցուցանիշները:
5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ
Խորագիր՝ #50 (1221) 20.12.2017 – 26.12. 2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում