Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՐՎԱ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԻ ՀՍՏԱԿ ԿԱՏԱՐՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ԶԾԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ



Ներքին ծառայությունը զորամասում (ստորաբաժանումում) մշտապես անցկացվող ներքին կարգուկանոնի եւ զինվորական կարգապահության պահպանման, անձնակազմի մշտական մարտական պատրաստականության, կենցաղի եւ ուսման պայմանների ապահովման, ընդհանուր պաշտոնական եւ հատուկ (մասնագիտական) պարտականությունների կատարման վերահսկողության, ինչպես նաեւ զորքերի (ուժերի) ամենօրյա գործունեության այլ խնդիրների կազմակերպված կատարման եւ զինծառայողների առողջության պահպանման միջոցառումների ամբողջությունն է։

ՀՀ զինված ուժերում ներքին ծառայությունը կազմակերպվում եւ իրականացվում է ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի պահանջներին համապատասխան:
Ենթակա զորքերում ներքին ծառայության կազմակերպման համար պատասխանատվությունը կրում են բոլոր անմիջական պետերը: Նրանք պարտավոր են ենթակա զորամասերին ու ստորաբաժանումներին օգնել կազմակերպելու եւ ապահովելու ներքին ծառայության կազմակերպման պահանջների կատարումը:

ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը հստակ սահմանում է պաշտոնատար անձանց իրավունքները՝ ներքին ծառայությունը կազմակերպելիս: Օրինակ, զորամասի հրամանատարը պարտավոր է.
– ամեն օր գոնե շրջայցի ձեւով անձամբ ստուգել ներքին ծառայության միջոցառումների կատարումը, օրվա վերակարգի ծառայությունը` այն հաշվարկով, որ շաբաթվա ընթացքում ստուգված լինեն զորամասի բոլոր ստորաբաժանումներն ու օբյեկտները,
– մշակել եւ ապահովել ամենօրյա գործունեության պարտադիր, մշտական եւ անընդհատ հսկողության համակարգն ու դրա կատարումը` նկատի առնելով առանձնահատկությունը, ուղղվածությունը եւ ստորաբաժանումներում այդ գործունեության յուրաքանչյուր փուլի պարտադիր առարկայական ընդգրկումով` վերկացից մինչեւ մարտական պատրաստության պարապմունքների սկիզբը, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի շահագործման ու խնամքի ընթացքում, օրվա վերակարգում ծառայության անցնելուն նախապատրաստվելիս, փոխարինման ժամանակ, սննդի պատրաստման եւ ընդունման ժամանակ, օրվա վերակարգի ծառայությունն ստուգելիս, հատկապես գիշերային ժամերին, անձնակազմի բուժզննումների եւ լողանալու ժամանակ:

Ներքին ծառայության կազմակերպման խիստ կարեւոր տարր է օրվա կարգացուցակը, որը գործում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով` ուսուցման ամառային եւ ձմեռային ժամանակահատվածների համար: Ծառայության ժամանակի բաշխման կարգը տեղերում թույլատրվում է որոշակի փոխոխել` ԶՈՒ տեսակին եւ զորատեսակին, զորամասին առջադրված խնդիրների, տարվա եղանակի, տեղի եւ կլիմայական պայմանների հաշվառմամբ: Դրանք կարող են ճշգրտել զորամասի, զորամիավորման (միավորման) հրամանատարը` մարտական հրաձգությունների, դաշտային ելքերի, զորավարժությունների, զորաշարժերի, մարտական հերթապահության (մարտական ծառայության), օրվա վերակարգում ծառայության եւ այլ միջոցառումների համար` նկատի առնելով դրանց կատարման առանձնահատկությունները:
Տեղերում կարգացուցակի ցանկացած փոփոխություն հիմնավորվում է, եւ ամրագրվում զորամասի դրույթային հրամանում: Օրինակ, եթե ճաշարանի մակերեսը չի ապահովում անձնակազմի միահերթ սպասարկումը, ապա նախաճաշի, ճաշի եւ ընթրիքի երկհերթ սպասարկման համար կազմվում է գրաֆիկ, հաստատվում զորմասի հրամանատարի կողմից, փակցվում ճաշարանի մուտքում: Այդ փոփոխությունը արտացոլվում է դրույթային հրամանում:

Օրվա կարգացուցակը կազմելուց հաշվի են առնվում ՀՀ օրենքները, պաշտպանության նախարարի հրամանների պահանջները: Առավել ընկալելի դարձնելու համար նշեմ օրինակով.
* պետք է ժամանակ նախատեuված լինի առավոտյան մարմնամարզության, առավոտյան եւ երեկոյան արդուզարդի, առավոտյան uտուգման, ուuումնական պարապմունքների եւ նրանց նախապատրաuտվելու, հատուկ (աշխատանքային) հագուuտը փոխելու, կոշիկները մաքրելու եւ ուտելուց առաջ ձեռքերը լվանալու, ուտելու, uպառազինությունը եւ ռազմական տեխնիկան խնամելու, դաuտիարակչական եւ մարզազանգվածային աշխատանք կատարելու, անձնակազմին տեղեկություն տալու, ռադիոհաղորդումներ ունկնդրելու եւ հեռուuտահաղորդումներ դիտելու, բուժկետում հիվանդներ ընդունելու, զինծառայողների անձնական կարիքները հոգալու (2 ժամից ոչ քիչ), երեկոյան զբոuանքի, անվանականչի եւ 8 ժամ քնի համար
* սնվելու ժամանակամիջոցը յոթ ժամը չպետք է գերազանցի, ճաշից հետո առնվազն 30 րոպեի ընթացքում պարապմունքներ կամ աշխատանքներ չպետք է անցկացվեն,
* սպաների, ենթասպաների, պայմանագրով զինվորական ծառայության անցած զինվորների, սերժանտների, ավագների, ինչպես նաեւ կին զինծառայողների շաբաթական ծառայողական ժամանակի ընդհանուր տեւողությունը, որպես կանոն, չպետք է գերազանցի օրենսդրությամբ սահմանված աշխատաժամանակի տեւողությունը,
* ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն յուրաքանչյուր օր հատկացվում է նվազագույնը 8 ժամ քնի եւ ոչ պակաս 2 ժամ անձնական կարիքները հոգալու համար,
* օրվա վերակարգն ստանձնելու օրը կարգացուցակով նշված ժամերին ոչ պակաս, քան երեք ժամ, իսկ օրընդմեջ պահակություն ստանձնելու դեպքում ոչ պակաս, քան չորս ժամ, պետք է հատկացվի անձնակազմին` ծառայությանը նախապատրաստվելու, այդ թվում նաեւ գործնական պարապմունքների, եւ ոչ պակաս, քան մեկ ժամ` հանգստի (քնի) համար,
* անձնակազմի լողանալը բաղնիքում պետք է կազմակերպվի առնվազն շաբաթը մեկ անգամ:

Զորամաuում ժամանակի բաշխումն իրականացվում է այնպեu, որ ապահովվի մշտական մարտական պատրաuտությունը եւ պայմաններ uտեղծվեն կարգուկանոնի, զինվորական կարգապահության եւ անձնակազմի դաuտիարակության, զինծառայողների կազմակերպված մարտական ուuուցման, նրանց կուլտուրական մակարդակի բարձրացման, կենցաղային համակողմանի uպաuարկման, ժամանակին հանգuտանալու եւ uնվելու համար:
Վերը նշված պահանջները հաշվի առնելով /դրանք ոչ բոլոր պահանջներն էին/, կազմելով օրվա կարգացուցակը, հաջորդիվ հսկողություն է սահմանվում միջոցառումների իրականացման նկատմամբ: Կան միջոցառումներ, որոնց իրականացման համար պարտադիր է ամենանգամյա կարգադրության արձակումը: Օրինակ, անձնակազմի լողանալու կազմակերպումը:

Շտաբի պետը գրավոր, ամեն շաբաթ արձակում է կարգադրության, որի մեջ սահմանվում է ստորաբաժանումների լողանալու հերթականությունը, նշանակվում են բաղնիքի հերթապահ եւ օրապահ, հերթապահ բուժակ, փոխադրամիջոց` մաքուր սպիտակեղենը (ներքնաշորերը) բաղնիք բերելու եւ կեղտոտը` լվացքատուն տանելու համար, ինչպես նաեւ ստորաբաժանումների հրամանատարների` զորամասի շտաբի պետին անձնակազմի լողանալու մասին զեկուցման ժամանակը:
Այստեղ եւս, զինվորական ծառայության անվտանգության ապահովման տեսանկյունից անձնակազմի լողանալու ժամանակ բուժզննման (մարմնազննման) եւ բժշկական օգնություն ցուցաբերելու համար նշանակվում է հերթապահ բժիշկ (զորամասի առանձնահատկությունը նկատի ունենալով` այդ պարտականությունները կարող են դրվել տվյալ օրվա հերթապահ բժշկի վրա):

Զինծառայողների մոտ ֆիզիկական բռնության հետքեր, թմրանյութերի օգտագործման նշաններ հայտնաբերելիս` զորամասի բժշկական ծառայության պետը պարտավոր է նույն օրն իսկ գրավոր զեկույցով այդ մասին հայտնել զորամասի հրամանատարին: Զեկույցում նշվում է զինծառայողի առողջությանը պատճառված վնասի բնույթը, հնարավոր մեխանիզմը եւ հետեւանքները, այդ թվում պարտադիր նշվում է, թե դա այլ անձից զինծառայողի առողջությանը վնաս հասցնելու հետեւանք կարող է լինել, թե ինքնախեղում (անդամախեղություն) է:
Օրվա կարգացուցակի միջոցառումները կարելի է բաժանել 3 խմբի՝ առավոտյան միջոցառումներ, ուսումնական պարապմունքներ, ետճաշյա եւ երեկոյան միջոցառումներ:

Զորքերի ծառայության փորձը ցույց է տվել, որ ստորաբաժանումներում կանոնադրական կարգապահության հաստատման եւ զինվորական ծառայության անվտանգության ապահովման երաշխիքներից մեկը օրվա կարգացուցակի ճշգրիտ կատարումն է: Ելնելով այն իրողությունից, որ զինվորի հետ առավոտից-իրիկուն ծառայությունը տանում է ջոկի հրամանատարը /այստեղ ուզում եմ կանգ առնել օրվա կարգացուցակի հստակ կատարման գործում սերժանտի, որպես կրտսեր հրամանատարի դերին/, ուստի պետք է նշեմ, որ վաշտերում այդ խնդրի լուծման գործում դեր են խաղում սերժանտները, հատկապես հերթապահի պարտականություններ կատարող սերժանտները:

Կատարելով հերթապահի պարտականությունները` սերժանտը պարտավոր է վերկացի ազդանշանից տասը րոպե առաջ արթնացնել դասակների հրամանատարների օգնականներին եւ վաշտի ավագին, իսկ վերկացի ազդանշանի ժամանակ` վաշտի բոլոր զինվորներին: Նա պարտավոր է շարվելուց հետո հայտարարել, թե ինչ համազգեստով պետք է զինվորները շարվեն առավոտյան մարմնամարզության, ինչպես նաեւ շարել վաշտն ու զեկուցել վաշտի ավագին: Վաշտը մարմնամարզության ուղեկցելուց հետո սերժանտը պարտավոր է հերթապահ հավաքարարաների միջոցով կարգավորել ու մաքրել զորանոցները, կազմակերպել դրանց օդափոխումը:
Առավոտյան հարդարանքի ժամանակ հերթապահ սերժանտը պետք է հետեւի, թե ինչպես են զինվորները հարդարում իրենց անկողինը, մաքրում կոշիկները, կարգի բերում կողապահարանները:
Շարունակելի

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #32 (897) 17.08.2011 - 24.08.2011, Ռազմական


24/08/2011