Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉԻՆ ԸՆԴԱՌԱՋ



ԶՈՐԱԿՈՉԻՆ ԸՆԴԱՌԱՋ2018թ. հունվարի 8-ին մեկնարկող ձմեռային զորակոչին ընդառաջ դեկտեմբերի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է Հանրապետական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես` տեղում ծանոթանալով զորակոչի նախապատրաստական աշխատանքներին, գործընթացում ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը:

ԶՈՒ ԳՇ պետին ներկայացվել են զորակոչիկների դիմավորման, ընդունման, հանդերձավորման կետերում, բուժզննման սենյակներում, ինչպես նաև ծնողների ու հարազատների համար կահավորված սպասասրահում ստեղծված պայմանները, վիճակահանության ընթացակարգի մանրամասները, ինչպես նաև այլընտրանքային զինվորական ծառայության «Ես եմ» ծրագրի և զորակոչիկներին տրվող արտոնությունների նոր ձևաչափի շրջանակում կատարված աշխատանքները:

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ և հորդորել անել առավելագույնը` ձմեռային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:

Խորագիր՝ Նորություններ


27/12/2017