Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ



ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, ավանդույթի համաձայն, տոների նախաշեմին այս անգամ այցելել է Տավուշի մարզի Պառավաքար համայնք և սահմանային տեղամաս ու մարտական դիրք: Սերժ Սարգսյանը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Նախագահը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների` հանձնելով նվերներ, որից հետո տոնական սեղանի շուրջ մարտական հենակետում ճաշել է զինծառայողների հետ:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻՍերժ Սարգսյանը շնորհավորել է Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Նախագահը բաժակ է բարձրացրել բոլոր զինվորների, սպաների, նրանց ընտանիքների, հարազատների, բոլոր այն մարդկանց համար, ովքեր ոգեշնչում են զինծառայողներին, ովքեր որոշակի վաստակ են ունեցել հայրենիքի զինվորների կյանքի ուղու ընտրության գործում և ովքեր շարունակելու են ճիշտ ճանապարհով ուղղորդել վաղվա զինվորներին ու սպաներին:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻՍերժ Սարգսյանն այնուհետև սահմանամերձ Պառավաքարում հանդիպում է ունեցել այդ գյուղի, ինչպես նաև Վարագավան, Ներքին Ծաղկավան, Չինչին համայնքների բնակիչների եւ Իջևանի ու Բերդի տարածաշրջանների սահմանամերձ համայնքների ղեկավարների ու վարչական ներկայացուցիչների հետ: Սերժ Սարգսյանը զրուցել է նրանց հետաքրքրող և հուզող հարցերի շուրջ, շնորհավորել ու բարեմաղթանքներ հղել գալիք տոների կապակցությամբ:

Հանրապետության Նախագահը Պառավաքարում ծաղիկներ է դրել ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարին և Վեհափառ Հայրապետի հետ մոմ վառել հարևանությամբ գտնվող մատուռում:

Խորագիր՝ #01 (1223) 10.01.2018 – 16.01. 2018, Ազգային բանակ


10/01/2018