ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱԿՈՉ…
Հունվարի 12-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր եւ Վայք քաղաքներում տեղի ունեցան զորակոչի հանդիսավոր միջոցառումներ: Երկու քաղաքների եկեղեցիներում հոգեւոր սպասավորների աղոթքով ժամը 11:00-ին սկսվեց արարողություն՝ նվիրված բանակի շարքերը համալրող հայորդիներին: Ներկաների հայացքներում միայն հպարտություն էր, գոհունակություն: Զորամիավորման հրամանատար, գնդապետ Վ. Քոչարյանը շնորհավորական խոսքում դիմելով հարազատներին նշեց. «Յուրաքանչյուր հայի օջախում տղա ծնվելուց աչքալուսանքի են արժանացել ծնողները, ուրեմն աչքներդ լույս կրկնակի՝ տղա ունեք եւ նրանք հասել են Հայրենիքի պաշտպանի տարիքի, նրանց վստահվում է սահմանների, ընտանիքի պաշտպանությունը…: Պատանիներին հորդորում եմ հրամանատարների հրամաններն ու ցուցումները ճիշտ եւ ժամանակին կատարել: Ինքնագլուխ որոշումներ չպետք է կայացվեն. հիշեք` թշմանին նենգ է: Խաղաղ երկինք ու բարի վերադարձ, իմացեք, որ մենք բոլորս սպասում ենք ձեզ»: Արարողությանը զինակոչիկներին նվիրեցին խաչեր՝ որպես պահպանության եւ պաշտպանության խորհրդանիշ: Միջոցառման ամբողջ ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, պարերով եւ երգերով հանդես եկան նաեւ երեխաները: Ի դեպ՝ Եղեգնաձորից երկու զորակոչիկներ ընտրել են «Ես եմ» ծրագրով ծառայությունը:
4-րդ զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ #02 (1224) 17.01.2018 - 23.01.2018, Ազգային բանակ