Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2017 Թ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ



2017 Թ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԳեներալ-մայոր  Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին զորամիավորման ենթակա զորամասերից մեկում տեղի ունեցավ 2017թ. ուսումնական տարվա  արդյունքների ամփոփում, որի ընթացքում քննության առնվեցին մարտական պատրաստականության և պատրաստության, թիկունքի աշխատանքների, զինվորական կարգապահության, զորքերի ծառայության հարցեր:

Ամփոփմանը մասնակցում էին զորամիավորման հրամանատարությունը, վարչակազմը, զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարները, ուժային կառույցների այլ ներկայացուցիչներ: 

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի բացման խոսքից հետո, զորամիավորման  շտաբի պետ, գնդապետ Ա. Ցականյանը զեկուցեց 2017թ. ուսումնական տարում զորամիավորման  մարտական և զորահավաքային պատրաստականության,  շտաբների,  զորքերի ծառայության, սպաների ունակությունների և հմտությունների կատարելագործման, ինքնուսուցման,  դաշտային կառավարման կետերի վիճակի, զինվորական ծառայության անվտանգության ապահովման, պահակային և ներքին ծառայության հարցերի,  կատարողական կարգապահության մասին:

Շտաբի պետն իր զեկույցում առանձնակի կարևորեց  մարտական հրաձգությամբ անցկացված  մարտավարական զորավարժությունների ամրագրումը, հաջողությունների պահպանումը, ստորաբաժանումների մարտական ներդաշնակման կատարելագործումը:

Գնդապետը նշեց նաև առկա որոշ թերությունների մասին, որոնց վերացման ուղղությամբ ստորաբաժանումների հրամանատարները պետք է համապատասխան աշխատանքներ տանեն:

Ներկայացնելով լավագույն ստորաբաժանումներն ու զինծառայողներին, ընդհանուր առմամբ, մարտական պատրաստականությունը նա գնահատեց բավարար:

2017 Թ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԶորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով  տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը ներկայացրեց 2017 թ. ուսումնական տարում  իրականացված  դաստիարակչական աշխատանքների և զինվորական կարգապահության վիճակը՝ ընդգծելով այդ գործընթացում զորամիավորման ամբողջ անձնակազմի, իրավապահ մարմինների ներգրավման դերի, իրավախախտումների բացահայտման, կանխարգելիչ տարբեր միջոցառումների, դաստիարակչական զրույցների, սոցիոլոգիական հարցումների կարևորությունը:

Գնդապետը կարևորեց  զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի բարելավման շարունակական գործընթացը:

Կարգապահության գծով զորամիավորումը, թեպետ, ապահովել է շոշափելի առաջընթաց, սակայն, անելիքները դեռ շատ են:

Նշվեցին նաեւ թերությունները և դրանց ուղղությամբ տարվելիք աշխատանքները:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը ամփոփիչ խոսքից,  առաջարկած հետևություններից և հանձնարարականներից հետո հանդիսավոր պայմաններում Պատվո դրոշ հանձնեց 2017թ. ուսումնական տարում լավագույն արդյունքներ գրանցած  զորամասերին ու ստորաբաժանումներին, զինծառայողներին՝ պատվոգրեր, թանկարժեք նվերներ եւ դրամական խրախուսանքներ:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

1-ին զորամիավորման լրատվական ծառայություն

Խորագիր՝ #02 (1224) 17.01.2018 - 23.01.2018, Ազգային բանակ


17/01/2018