Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆՀունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևին:

Դեսպանը Վիգեն Սարգսյանին է ներկայացրել դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևին:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ռազմական կցորդին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ առաքելության ընթացքում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության ընթացքը, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ:

Խորագիր՝ Նորություններ


24/01/2018