Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ



Դովեղցի երեխաների նամակները հայ զինվորին

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՈղջույն, սիրելի զինվորներ.

Ես անհամբեր սպասում եմ, թե երբ եմ ձեզ նման հայրենիքի պաշտպան դառնալու:

Դուք մեր ազգի հպարտությունն եք, մեր պարծանքը: Դուք քաջ եք, խիզախ, ոչ թե թուրք-ազերիների նման նենգ ու վախկոտ:

Հայ քաջեր, ձեզ անվտանգ ծառայություն:

Սիրով` ՀԱԿՈԲ ԳՈՐԳԻՆՅԱՆ

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԵս գիտեմ, որ խաղաղ հայրենիքի համար պարտական եմ քեզ` սիրելի զինվոր, քո շնորհիվ ես ինձ պաշտպանված եմ զգում: Դու անառիկ ես պահում սահմանը, չես փախչում դժվարություններից, չես երկնչում թշնամուց: Շատ դեպքերում էլ հայրենիքը պաշտպանում ես քո կյանքի գնով: Դրա վառ ապացույցը ապրիլյան քառօրյան էր. դու ցույց տվեցիր քո անընկճելի ոգին եւ հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սերը…

Շնորհակալ եմ քեզ, զինվոր, շնորհակալ եմ քո ծնողներին, որ քեզ նման քաջի են ծնել եւ դաստիարակել: Իմ եղբայրներից երկուսը այսօր ծառայում են բանակում: Անհամբեր սպասում եմ նրանց վերադարձին:

ԼԱՈՒՐԱ ԳՈՐԳԻՆՅԱՆ

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲարի լույս, մեր շատ սիրելի զինվորներ.

Ես շուտով զորակոչվելու եմ հայոց բանակ եւ կանգնելու եմ ձեր կողքին:

Ինձ թվում է, որ բանակում լավ ընկերությունն ամենաէականն է, որովհետեւ միահամուռ ուժերով միշտ էլ հաղթանակած եք դուրս գալիս անելանելի վիճակից: Բանակ եկող ամեն զինվորով ոչ թե կրկնապատկվում է մեր ուժը, այլ հազարապատկվում:

Ես հպարտանում եմ քեզնով, հայ զինվոր:

Սիրով` ՍՈՒՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՍատար կանգնած քո վեհ ազգին՝

Աստված ուժ տա քո կուռ բազկին…

Բարեւ, սիրելի զինվոր: Ուզում եմ քո դեմքից անպակաս լինի լուսավոր ժպիտը: Ուզում եմ, որ իմ նամակն էլ կարդալիս ժպտաս… Կցանկանայի կողքիդ լինել եւ ինչ-որ բանով օգնել քեզ: Հավատա, ճիշտ եմ ասում: Զենքից ես էլ եմ գլուխ հանում. մեր դպրոցում կա զենք, ոչ իհարկե քո զենքի նման, բայց ես էլ իմ չափով կրակում եմ: Գիտեմ, հիմա ծիծաղում ես` ես ուր, զենքն` ուր, բայց, հավատա, վատ չեմ կրակում: Երեւի զենքի հանդեպ հետաքրքրությունս առաջացել է այն ժամանակվանից, երբ գիտակցել եմ, որ մեր գյուղը սահմանապահ է, ուրեմն` ես էլ եմ սահմանապահ…

Մենք բոլորս քո կողքին ենք: Եղիր զգոն, հպարտ, առողջ, ուժեղ եւ ամենակարեւորը` հենց հիմա ժպտա…

 

ՏԱԹԵՎ ՂԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #03 (1225) 24.01.2018 - 30.01.2018, Բանակ և հասարակություն


25/01/2018