Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՍՐԱՅԵԼԻ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԸ ԼԱԶԵՐԱՅԻՆ ՆՈՐ ՑՈՒՑԻՉՆԵՐ ԿՍՏԱՆԱՆ



Իսրայելի բանակի դիպուկահարները կստանան հրաձգության ճշգրտությունը մեծացնող սարքավորումներ: Elbit Systems ընկերության արտադրած նշանակետերի լազերային ցուցիչները նույնիսկ վատ տեսանելիության պայմաններում թիրախից մինչև 1 կմ հեռավորության վրա գործելու հնարավորություն են տալիս:

Դիպուկահարները կարող են ճշգրիտ կրակ վարել` նշան բռնելով օպերատորի կողմից լազերային ցուցիչի միջոցով առանձնացված նշանակետին:

Սարքավորումների օգտագործման առաջարկով հանդես է եկել իսրայելական բանակի «Ցանհանիմ» օդադեսանտային բրիգադի հրամանատարությունը: Բրիգադի զինծառայողները 2009թ. Գազայի հատվածում արդեն կիրառել են նմանատիպ սարքավորումներ և համոզվել դրանց արդյունավետության մեջ:

Առաջարկն արվել է այս տարվա հունիսին Սիրիայի և Իսրայելի սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ սահմանի հատման փորձի ժամանակ իսրայելցի զինվորականների բացած անկանոն կրակի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:

Զինվորականների կարծիքով, նոր համակարգի շնորհիվ հրաձգությունը կլինի ավելի արդյունավետ ու նպատակային, նաև հնարավորություն կլինի անհրաժեշտության դեպքում պարզապես թեթև վիրավորել հարձակվող անձին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


26/08/2011