Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ



Բարեկամավանցի դպրոցականների նամակները զինվորին

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲարև, իմ զինվո՛ր ախպեր

Նախ և առաջ ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել, որովհետև դու պոստում կանգնած ժողովրդի քունն ես հսկում: Երկու տարի հետո ես նույնպես ծառայելու եմ Հայրենիքին: Իմ զինվոր ախպեր, քեզ լավ նայիր, ավելի ճիշտ՝ մեզ լավ նայիր, որովհետև քեզնից է  կախված մեր ապագան: Գիտեմ, հեշտ չէ, կարոտել ես ծնողներիդ, բայց պետք է  պարտքդ կատարես հայրենիքիդ առաջ ու հպարտ տուն վերադառնաս:

Շնորհավորում եմ քեզ Բանակի տոնի առթիվ, խաղաղ ծառայություն մաղթում: Թող ամեն մի զինվոր ողջ ու առողջ վերադառնա իր հարազատ օջախ:

ԳԱԳԻԿ ՄԵՀՐԱԲՅԱՆ

11-րդ դասարան

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲարև, սիրելի՛ զինվոր

Ինչպե՞ս ես, ինչպե՞ս է անցնում ծառայությունդ:

Գիտես, ես միշտ աղոթում եմ Աստծուն, որ աշխարհում խաղաղություն լինի, որ բոլոր զինվորները  ծառայեն ու վերադառնան իրենց տուն: Շնորհակալ եմ խաղաղ բացվող ամեն օրվա համար:

Մանե Ղարաքեշիշյան

3-րդ դասարան

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ, իմ սիրելի՛ զինվոր

Շնորհակալ եմ մեր անդորրը հսկելու համար:  Ես հանգիստ եմ, երբ դու կանգնած ես սահմանին եւ հսկում ես մեր սուրբ հողը: Դու ես մեր ուժը: Մենք հող չունենք տալու թշնամուն. դեռ վերադարձնելիք ունենք, եւ ես հավատում եմ, որ մենք կհաղթենք մեր ուժով, մեր համախմբված լինելու շնորհիվ:

Աննա Ղարաքեշիշյան

12-րդ դասարան

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ, զինվոր եղբայր ջան, ճիշտ է, անծանոթ ենք, բայց կարծես ինձ հարազատ-բարեկամ լինես: Խոստանում եմ՝ քեզ նման հայրենասեր զինվոր լինել ու ազգիս պիտանի մարդ դառնալ:

 

Արտյոմ Աբազյան

6-րդ դասարան

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԹանկագին զինվոր ջան, դու գիտես, թե  մենք ինչքան ենք սիրում  ու հպարտանում քեզնով: Ես գիտեմ, թե ինչքան վտանգավոր ու պատասխանատու բեռ կա քո ուսերին, բայց վստահ եմ, որ դու պատվով կկատարես հայրենիքի հանդեպ քո սուրբ պարտքը:

Ես միշտ աղոթում եմ եւ խնդրում Աստծուն, որ թշնամու նենգ գնդակը երբեք ու երբեք չգտնի քեզ, ու դու ողջ ու առողջ վերադառնաս հայրենի տուն:

 

Սիրով՝ Անահիտ Ղարաքեշիշյան

6-րդ դասարան

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՍիրելի՛ զինվորներ, ձեզ ջերմ-ջերմ բարեւներ Բարեկամավան գյուղի բոլոր դպրոցականների անունից: Մեր գյուղը թշնամու սահմանի մոտ է, բայց  մենք չենք վախենում,  որովհետեւ դուք մեր գյուղի, մեր պաշտպաններն եք, մենք ձեր շնորհիվ մեզ ապահով ենք զգում: Որքան էլ թշնամին ջանա, միեւնույն է, չի հաղթի, որովհետեւ մենք մեր պապենական հողերն ենք պաշտպանում: Շնորհակալ ենք, զինվորներ ջան, որ հայրենիքի սահմանները ամուր-ամուր եք պահում:

Դիանա Միքայելյան

6-րդ դասարան

Խորագիր՝ #04 (1226) 31.01.2018 - 6.02.2018, Բանակ և հասարակություն


31/01/2018