Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՔՍԻԿԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ



ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՔՍԻԿԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆՓետրվարի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Նորմա Պենսադո Մորենոյին (նստավայրը` ք. Մոսկվա):

Արտակ Զաքարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ առաքելության ընթացքում:

Զրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձահատկությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ զարգացումները: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները:

Դեսպան Մորենոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ վստահեցնելով, որ առավելագույն ջանքերը կներդնի երկկողմ համագործակցության ամրապնդման և խորացման համար:

Խորագիր՝ Նորություններ


02/02/2018