Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻԲԱՆԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ



ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻԲԱՆԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆՓետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերին:

Զրույցի ընթացքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցության ներկայիս մակարդակը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները: Պաշտպանության նախարարը նշել է, որ համագործակցությանը նոր խթան հաղորդելու համար նպատակահարմար է արդիականացնել համագործակցության իրավական շրջանակը և ակտիվացնել բարձր մակարդակի ռազմաքաղաքական երկխոսությունը:

Դեսպան Դաղերն իր հերթին հայտնել է պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցությունը բարձր մակարդակի հասցնելու` լիբանանյան կողմի պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


07/02/2018