Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԸ ՉԻ ՍՊԱՌՆԱ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ



Պատրաստ է Սևծովյան նավատորմի վերաբերյալ ռուս-ուկրաինական 2 պայմանագիր: Ռուսաստանում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Ելչենկոն հայտնել է, որ դրանք կոստորագրվեն ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի առաջիկա նիստում: Դրանցից մեկը կկարգավորի տեղակայման վայրերից դուրս Սևծովյան նավատորմի զինծառայողների գտնվելու հարցերը, իսկ երկրորդը` տարերային աղետների դեպքում համատեղ գործողությունների իրականացման հետ կապված խնդիրները:

Դեսպանը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է մշակել շուրջ 10 տարբեր պայմանագրեր ևս, որոնց շնորհիվ կամբողջանա Ղրիմում Սևծովյան նավատորմի գտնվելու համար անհրաժեշտ իրավական հիմքը, և բոլոր խնդիրների ճիշտ կարգավորման դեպքում Սևծովյան նավատորմը չի սպառնա Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


26/08/2011