ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ
Միջոցառման «դերասանները» մայրաքաղաքի Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտներն էին, դասղեկ Է. Մանուկյանի գլխավորությամբ: Եվ որքան էլ զարմանալի է, միջոցառման ամբողջ ընթացքում նրանք երբեք չսխալվեցին, չշփոթվեցին…
Մթնոլորտը շատ տոնական էր ու տրամադրող՝ հատկապես դահլիճի ու բեմի ձևավորումը: Հրավիրվել էին պատերազմի վետերաններ, քառօրյա պատերազմի մասնակիցներ, զինվորների մայրեր, ծնողներ…
Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Մ. Հայրապետյանը իրեն հատուկ ոճով և մաքրամաքուր հայերենով շնորհակալություն հայտնեց մասնակից երեխաներին, կազմակերպիչ-մանկավարժներին, զինվորների մայրերին… Իրենց շնորհակալական խոսքն ասացին նաև վետերան-զինվորականները, ծնողները…
Շնորհակալություն բարձրաճաշակ ու գեղեցիկ միջոցառման համար:
ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գնդապետ
Խորագիր՝ #05 (1227) 07.02.2018 - 13.02.2018, Բանակ և հասարակություն