Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ՄԱՏՆԵԼ Է» ԵՐԿՐԻ ԿԻԲԵՌԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ



Չինաստանի պետական CCTV-7 հեռուստաընկերությունը ցուցադրել է մի տեսանյութ, որում կան չին զինվորականների կողմից կիբեռ- հարձակում իրականացնելու դրվագներ:

20 րոպե տևողությամբ հաղորդման ամբողջ ընթացքում մասնագետները քննարկել են կիբեռ- հարձակումների իրականացման ձևերն ու եղանակները, թեև պաշտոնական Պեկինը միշտ ժխտել է իր մասնակցությունը հաքերային գործունեությանը:

Թեև Չինաստանում արգելված աղանդներից մեկի համակարգչային սերվերի վրա զինվորականների կողմից կիբեռ-հարձակման 6 վայրկյանանոց դրվագն արագորեն հանվել է հեռուստաընկերության ինտերնետային կայքէջից, սակայն այն արդեն հեշտությամբ կարելի է գտնել համացանցում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


26/08/2011