Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ



ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸՓետրվարի 8-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2017 թ. երկկողմ համագործակցության շրջանակում կատարված աշխատանքները, քննարկվել ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության համագործակցությանն առնչվող հարցեր:

Հայկական կողմը բարձր է գնահատել ԿԽՄԿի երևանյան գրասենյակի օժանդակությամբ ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ դասընթացների, գիտամեթոդաբանական կարողությունների զարգացման և իրազեկվածության բարձրացման ծրագրերի իրագործումը, ինչպես նաև ՀՀում ԿԽՄԿի՝ ՀՀ սահմանամերձ համայնքներում բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված աշխատանքները:

ՀՀում ԿԽՄԿի պատվիրակության ղեկավարն արձանագրել է երկկողմ համագործակցության ընդլայնման փաստը` հույս հայտնելով, որ այն կրելու է շարունակական բնույթ:

Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2018թ. երկկողմ համագործակցության ծրագիրը:

Խորագիր՝ Նորություններ


09/02/2018