ՀՆԴԿԱԿԱՆ ՆՈՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԱՊԱՐԱՏԸ ՕԴՈՒՄ ԿՄՆԱ ՄԵԿ ԱՄԻՍ
Հնդկաստանի զինված ուժերում ծրագրում են մշակել անօդաչու թռչող ապարատներ, որոնք կկարողանան օդում մնալ մինչև մեկ ամիս: Դրանք անհրաժեշտ տեղամասերից տեղեկություններ կհաղորդեն պաշտպանված կապուղիով:
Յուրահատուկ ապարատը կունենա արևային հատուկ վահանակներ, որոնց արտադրած և կուտակած էներգիայի շնորհիվ կթռչի նույնիսկ գիշերը և եղանակային վատ պայմաններում:
Նոր ապարատը կլինի թեթև, բայց միաժամանակ բավականաչափ դիմացկուն` եղանակային ցանկացած արհավիրքների դիմակայելու համար:
Այժմ աշխարհում կան արևային մարտկոցներով աշխատող մի քանի անօդաչու ապարատներ, սակայն դրանց թռիչքի տևողությունը սահմանափակվում է առավելագույնը մի քանի տասնյակ ժամով:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական