Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՈ՞Ւ Է ՁՈՒԿԸ ՔՐԻՍՏՈՍԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ



ԻՆՉՈ՞Ւ Է ՁՈՒԿԸ ՔՐԻՍՏՈՍԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸՀունարեն ձուկ` ԻԽՏՈՒՍ /ICQUS/ բառի սկզբնատառերը բացվում են այսպես. «Հիսուս Քրիստոս», «Աստծու Որդի», «Փրկիչ»։ Բառը հինգ տառերի ծածկագիր է՝ նման աքրոստիկոսի.

I-IhsouVՀիսուս

c-cristoVՔրիստոս

q-qeoVԱստծու

g-nioVՈրդի

S- SwthrՓրկիչ

Ձկան անվան տակ գաղտնի հասկանում էին Հիսուս: Ուրեմն, ձուկն առաջին հերթին խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին:

Այն քրիստոնեության ամենահին խորհրդանիշներից է, որը նորադարձ քրիստոնյաներն սկսեցին օգտագործել միմյանց գտնելու և ճանաչելու համար: Եվ որպեսզի իրար հայտնեին այն վայրը, որտեղ հավաքվում էին քրիստոնյաները, օգտագործում էին ձկան պատկերը: Քարերի վրա, հրապարակներում, մարդաշատ վայրերում, աղբյուրների մոտ պատկերված այդ նշանն օգնում էր տարբեր վայրերից եկած քրիստոնյաներին հասկանալու, թե որտեղ են հավաքվում իրենց հոգևոր եղբայրները։

Քրիստոսի հետևորդներն իրար ճանաչում էին այս նշանով, քանի որ առաջին դարում Հռոմեական կայսրությունում քրիստոնյաները իրենց հավատքի համար բազմաթիվ հալածանքների էին ենթարկվում: Նրանք գաղտնի էին հավաքվում, քարոզում Ավետարանը: Այս պայմաններում հնարավոր չէր ոչ միայն բացահայտ ներկայանալ իբրև քրիստոնյա, այլ նաև խոսել հավատի մասին:

«Իխտուս»-ի նշանը, ինչպես նաև խաչի ու խարիսխի նշանները, առաջին դարի քրիստոնյաների համար եղել են խորհրդանիշներ, հատկապես՝ գաղտնի նշաններ՝ միմյանց ճանաչելու համար: Խաչը՝ հասկանալի է, թե ինչ էր խորհրդանշում, իսկ խարիսխը խորհրդանշում էր քրիստոնյաների վերջին նավահանգիստը՝ երկնքի արքայությունը:

ԻՆՉՈ՞Ւ Է ՁՈՒԿԸ ՔՐԻՍՏՈՍԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸՀետագայում ավելի կիրառելի դարձավ միայն խաչի նշանը, իսկ մյուս երկուսը մնացին զուտ խորհրդանշաններ (սիմվոլներ): Ժամանակ առ ժամանակ քրիստոնյաների տարբեր խմբեր՝ հիմնականում բողոքական կամ անջատված, կիրառում էին այս երկու նշաններից որևէ մեկը՝ դարձյալ միմյանց ճանաչելու նպատակով»։

Ձուկը խորհրդանշում էր ոչ միայն Քրիստոսին և քրիստոնյաներին, այլև Քրիստոսի առաքյալների քարոզությունը, որոնցից շատերը ձկնորսներ էին: Ձկան խորհրդանիշը նաև կապվում է Ս. Հաղորդության խորհրդի հետ, երբ Տերը բազմացրեց և կերակրեց ժողովրդին հացով և ձկներով:

Ձկան պատկերը նորադարձների հավատքի լռելյայն դավանությունն էր, նրանց խորհրդանիշը, որով տարբերվում էին հեթանոսներից և անհավատներից: Այն պատկերում էին իրենց նամակների վրա, ժայռափոր տաճարների, հագուստների և անգամ՝ սպասքի վրա:

Վերջին ընթրիքի պատկերներում ևս կարելի է տեսնել ձուկ: Հայրաբանական գրականության մեջ ձուկը խորհրդանշում է Քրիստոսով փրկագնված մարդկանց:

Ձկան կերպարանքն օգտագործելը, ի թիվս այլ պատճառների, ունի նաև հետևյալ բացատրությունը.

«Ձկան նշանի առջևի հատվածը եռանկյունաձև է, անկյունում՝ աչք: Դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից և հատկապես քրիստոնեության մեջ աչքի նշանը խորհրդանշում էր Աստծու ամենատես աչքը: Հետագայում աչքի նշանն սկսեցին կիրառել տարբեր իմաստներով, մեր օրերում՝ սատանայապաշտները և այլն»։

Ձուկը նաև պտղաբերության, արգասավորության խորհրդանիշն է: Յուրաքանչյուր ձուկ հսկայական սերունդ է տալիս: Ինչպես որ առաքյալները թվով քիչ էին, բայց ողջ աշխարհով մեկ տարածեցին քրիստոնեությունը և ունեցան միլիարդավոր հետևորդներ:

«Կերակուրների մեջ ձուկը համարվում է միջին և անցումային կերակուր կենդանական և բուսական կերակրատեսակների միջև: Այդ պատճառով էլ հնուց եկած սովորություն է պահքի բուսական թեթև կերակուրներից անմիջապես հետո չանցնել միանգամից կենդանական ծանր ուտելիքների, այլ օրգանիզմը վարժեցնել նախ ձկան, որպեսզի պահքից դուրս եկողն առողջական խնդիրներ չունենա»: 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #07 (1229) 21.02.2018 - 27.02.2018, Հոգևոր-մշակութային


22/02/2018