ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Փետրվարի 15-ին 3-րդ զորամիավորումում մեկնարկեց 2018 ուսումնական փուլը: Այդ առիթով կազմակերպված միտինգին ելույթ ունեցան զինված ուժերի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը, զորամիավորման հրամանատար, գնդապետ Գրիգորի Խաչատուրովը: Նրանք շնորհավորեցին անձնակազմին ուսումնական նոր փուլի կապակցությամբ:
Գեներալ-մայոր Տ. Խաչատրյանը իր խոսքում նշեց, որ 3-րդ զորամիավորումը միշտ էլ աչքի է ընկել բարձր ցուցանիշներով եւ օրինակ ու չափանիշ է եղել զինված ուժերում: Զորամիավորման հրամանատար, գնդապետ Գ. Խաչատուրովն էլ պատրաստակամություն հայտնեց այս տարվա առաջին կիսամյակում եւս ցույց տալու բարձր ցուցանիշներ:
3-րդ զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ #07 (1229) 21.02.2018 - 27.02.2018, Ազգային բանակ