ՌՈՒՍԱԿԱՆ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՄՆ-Ը ԶԳՈՒՇԱՆՈՒՄ Է ՉԻՆԱՍՏԱՆԻՑ
ԱՄՆ-ում անհանգստացած են այն փաստից, որ Չինաստանը ցանկանում է ձեռք բերել ռուսական արտադրության «Կլաբ» թևավոր հրթիռներ` սուզանավերի վրա տեղակայելու համար:
Ռուսաստանը արտահանում է այս հրթիռների արձակման կոնտեյներանման համալիրներ` «Կլաբ-Կ» անվանումով: Կոնտեյներում տեղավորվում է 4 հրթիռ: Կայանը սպասարկում են 2 օպերատորներ, որոնք արբանյակային կապի միջոցով ուղղորդում են հրթիռները: ՆԱՏՕ-ի դասակարգմամբ հրթիռն ունի SS-N-27 Sizzler անվանումը:
«Կլաբ» հրթիռները հնարավոր է համալրել ատոմային և էլեկտրամագնիսական մարտագլխիկներով:
Իր արտաքին տեսքի շնորհիվ «Կլաբ-Կ» համալիրը կարող է տեղակայվել նաև քաղաքացիական տրանսպորտային նավերի վրա: Այն համատեղելի է GPS, «Գլոնասս», հեռանկարում` նաև չինական «Բեյդոու-2» և եվրոպական «Գալիլեո» արբանյակային համակարգերի հետ:
ԱՄՆ-ում վախենում են, որ քաղաքացիական նավերի վրա տեղադրված «կոնտեյների» միջոցով չինացիները կարող են հանկարծակի հարվածներ հասցնել ամերիկյան ռազմածովային բազաներին և այլ օբյեկտներին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան