Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՆՎԵՐ ԶԻՆՎՈՐԻՆ»



«ՆՎԵՐ ԶԻՆՎՈՐԻՆ»Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Գիրք նվիրելու օրվա շրջանակում, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում պաշտոնապես բացվեց Մանկապատանեկան գրքի 14-րդ տոնավաճառը: 

Տոնավաճառի ընթացքում իրականացվում է նաև «Նվեր զինվորին» ակցիան, որի շրջանակում հրատարակիչներն առաջարկում են գրքեր՝ 20-30 տոկոս զեղչով: Ցանկացողները կարող են գնել, ընծայագրել և նվիրաբերել հայ զինվորին: Տոնավաճառի ավարտից հետո հավաքագրված գրքերը կուղարկվեն զորամասեր: Ինչպես տեղեկացրեց գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, արդեն երկրորդ տարին է, որ իրականացվում է «Նվեր զինվորին» ակցիան: Անցյալ տարի ակցիայի շրջանակում 200 միավոր գիրք էր հավաքվել, որը նվիրաբերվեց հարավարեւելյան զորամասերից մեկի նորաբաց գրադարանին: «Այս տարի դեռ չի որոշվել, բայց պաշտպանության նախարարության հետ կքննարկենք և գրքերը կառաքենք այն գրադարաններ, որտեղ դրանք անհրաժեշտ են: Գրքերը նոր են, մանկական չեն, երիտասարդներին հասցեագրված գրքեր են, համաշխարհային գրականության լավագույն նմուշներ, որոնք, կարծում եմ, կլրացնեն զինվորի ազատ ժամանակը»,- ասաց նա:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Խորագիր՝ #08 (1230) 28.02.2018 - 06.03.2018, Բանակ և հասարակություն


01/03/2018