ՇԱԽՄԱՏԻ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող 1-ին զորամիավորումում օրերս անցկացվեցին շախմատի անհատական, համաբանակային առաջնության եռափուլ մրցումներ, որին մասնակցում էին զորամիավորման, Գորիսի կայազորի զինծառայողներ և քաղաքացիական ծառայողներ:
10 մասնակիցներից վերջնական արդյունքով զորամիավորման հաղթող ճանաչվեցին և Երևանում անցկացվելիք եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք նվաճեցին ՀՕՊ գնդից՝ կապիտան Հովհաննես Գևորգյանը (1-ին տեղ), հրետանային գնդից՝ մայոր Վանիկ Մանասյանը (2-րդ տեղ), ՀՕՊ գնդից՝ կապիտան Արման Արզումանյանը (3-րդ տեղ)` համապատասխանաբար հավաքելով 9, 7, և 6,5 միավորներ:
Մրցույթին հաղթածները մարտի 11-17-ը Վանաձորում կմասնակցեն երրորդ` եզրափակիչ փուլին:
1-ին զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ #08 (1230) 28.02.2018 - 06.03.2018, Ազգային բանակ, Մարզաշխարհ