Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻՆ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻՆՄարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին, ռազմական կցորդ, փոխգնդապետ Դեվիդ Էթելին և ռազմական կցորդի տեղակալ, մայոր Ուիլիամ Ջորջին` վերջինիս Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է մայոր Ջորջին և մաղթել հաջողություններ ստանձնած պաշտոնում: Վիգեն Սարգսյանը հյուրերին ներկայացրել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության այն ուղղությունները, որոնք հատկապես կարևորում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Դրանք են` զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդումը, բարեվարքությունը, ռազմական կրթությունը, կրտսեր հրամանատարների մարտավարական պատրաստությունը, պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև կանոնավոր ռազմաքաղաքական և երկկողմ համագործակցության խորհրդակցությունները և այլն:

Դեսպան Ֆարնուորթն իր հերթին ընդգծել է պաշտպանության բնագավառում համագործակցությունը շարունակելու` բրիտանական կողմի պատրաստակամությունը և նշել, որ նախատեսվում է ընդլայնել համագործակցության շրջանակը` հաշվի առնելով նաեւ այդ ուղղությամբ Միացյալ Թագավորության մեծ փորձը:

Խորագիր՝ Նորություններ


06/03/2018