ՄԵԿ ՕՐ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
Հանրակրթական ուսումնական հաստատությունների հետ հաստատված համատեղ պլանի համաձայն` Նուբարաշենի թիվ 175 հիմնական դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները մարտի 2-ին մասնակցեցին «Մեկ օր զորամասում» խորագիրը կրող պարապմունքներին:
Նախատեսված էր անցկացնել թվով վեց պարապմունք տարբեր առարկաներից, ու դրանք ավելի հագեցած դարձնելու համար կազմավորվել էին ուսումնական կետեր:
Առավել բարձր մակարդակով անցկացվեցին կրակային, ինժեներական եւ կապի պատրաստության պարապմունքները. զգացվում էր, որ ապագա զինվորները ունեն սովորելու մեծ ցանկություն եւ նաեւ գիտակցում, որ մոտ ապագայում իրենց է վերապահվելու հայրենիքի պաշտպանի սուրբ գործը:
Ավարտին թիվ 175 դպրոցի զինղեկ, պահեստազորի գնդապետ Լ. Արզումանյանը շնորհակալություն հայտնեց զորամասի հրամանատարությանը՝ պարապմունքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում պարապմունքներ անցկացնել նաեւ դաշտային պայմաններում:
Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Մուսայելյանը հավաստիացրեց, որ զորամասի հրամանատարությունը միշտ պատրաստ է պատշաճ մակարդակով իրականացնելու բոլոր համատեղ պլանավորված միջոցառումները:
5-րդ զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ #09 (1231) 07.03.2018 - 13.03.2018, Բանակ և հասարակություն