Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՈՆԱԿԱՆ ՕՐ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



ՏՈՆԱԿԱՆ ՕՐ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄՄարտի 3-ը տոնական օր էր 5-րդ զորամիավորման «Նուբարաշեն» զինավանում: Այդ օրը զինավան էին այցելել մայրաքաղաքի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցի աշակերտները, ուսուցչական կազմը` տնօրեն Գ. Ներսիսյանի գլխավորությամբ:

Մինչ կսկսվեր միջոցառումը, դպրոցի ղեկավարությունը հանդիպեց զորամիավորման հրամանատարության հետ: Հրամանատար, գեներալ-մայոր Ա. Դավթյանը շնորհակալություն հայտնեց այցելության համար և շեշտեց փոխայցելությունների կարևորությունը, քանի որ համատեղ միջոցառումները կարևոր գործոն են «Ազգ-բանակ» հայեցակարգի կայացման համար:

Դպրոցի շնորհալի երեխանները ցուցադրեցին հայրենասիրական թեմաներով համերգային ծրագիր. ավելի քան երկու ժամ զինավանի ակումբում թևածում էր ուրախ տրամադրությունը: Ակնհայտ էր, որ դպրոցի ուսուցչական կազմը ջանք ու եռանդ չի խնայել նպատակաուղղված հայրենասիրական աշխատանքների համար: Թիվ 135 դպրոցի տնօրինությունը պատրաստել էր նաև հրաշալի անակնկալ՝ ավելի քան 400 անուն գեղարվեստական գիրք նվիրաբերվեց զորամասի ակումբին: Տնօրեն Գ. Ներսիսյանը հույս հայտնեց, որ գրքերը կծառայեն իրենց նպատակին, ասել է թե` լայն մտահորիզոնով և աշխարհայացքով գաղափարական մարտիկի դաստիարակմանը:

 

5-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ

Խորագիր՝ #09 (1231) 07.03.2018 - 13.03.2018, Բանակ և հասարակություն


07/03/2018