Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ…



ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ...Մարտի 5-ին Վայք քաղաքում հանդիսավորապես նշվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: Միջոցառմանը ներկա էին 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը, ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Վահրամ Հարությունյանը, Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը, Վայքի քաղաքապետ Թարո Ավետյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ… Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը զեկուցեց. «…Զորամասի մեկ ստորաբաժանում, մարզից տասնչորս դպրոցների աշակերտներ, զինղեկներ, ինչպես նաեւ մարզային ԱԻՆ մեկ ստորաբաժանում շարքում են եւ պատրաստ են հանդիսավոր միջոցառմանը…»: ԵԿՄ մարզխորհրդի  փոխնախագահն ընթերցեց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ուղերձը: Այնուհետեւ դպրոցների շուրջ 120 աշակերտներ երդում տվեցին եւ անցան պատանի երկրապահների շարքերը:

Միջոցառմանը տոնական տրամադրություն հաղորդեցին Վայք քաղաքի կարատեիստները եւ պարի համույթը: Միջոցառման ողջ ընթացքում տեղում էր հորդառատ անձրեւ, որը, սակայն, չխաթարեց տոնական տրամադրությունը:  Բարի երթ պատանի երկրապահներին…

 4-րդ զորամիավորման թղթակցական կետ 

Խորագիր՝ #10 (1232) 14.03.2018 - 20.03.2018, Բանակ և հասարակություն


15/03/2018