Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԴԻՏԱԿԵՏ» ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ



ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԴԻՏԱԿԵՏ» ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏՄարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հանդիպել է «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել համատեղ և արդյունավետ աշխատանքի համար` ընդգծելով, որ «Դիտակետ» ծրագիրը՝ որպես ՊՆ և զորացրված զինծառայողների միջև հետադարձ կապի միջոց, կարևոր ներդրում է մեր երկրի անվտանգության ապահովման հիմնական բաղադրիչի` Հայոց բանակի առավել զարգացման և ամրապնդման տեսանկյունից, որը հնարավորություն է ընձեռելու ճիշտ վերլուծել և գնահատել ՊՆ որդեգրած քաղաքականության և սկզբունքների արդյունավետությունը, զինված ուժերի նկատմամբ հանրային ընկալումները:

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է ԶՈՒ-ում սկիզբ առած կառուցվածքային բարեփոխումներին և առավելապես ռազմակրթական համակարգում ընթացող և նախատեսվող արմատական փոփոխություններին, զինվորական ծառայության այլընտրանքային ծրագրերի մանրամասներին, որոնց նպատակը հասարակության շրջանում սպայական մասնագիտությունը ավելի գրավիչ դարձնելն է, ԶՈՒ-ը առավել պատրաստված, հմուտ ու բանիմաց զինծառայողներով համալրելը:

Հանդիպման ընթացքում «Դիտակետ» ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանը ներկայացրել է ծրագրի նոր փուլի ընթացքի հետ կապված մանրամասներն ու նախնական դիտարկումները  և նշել, որ արդեն մեկնարկել են այս ձմռանը զորացրվածների հարցումները և այդ շրջանակում իրականացվող դաշտային աշխատանքները։ ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան կատարած այցի շրջանակում «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմը նաև շրջել է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կրթահամալիրի տարածքում, ծանոթացել վարժարանի սաների ուսումնական և կեցության պայմաններին, եղել 3-րդ բանակային զորամիավորման սահմանային զորամասերից մեկում, որտեղ նրանց է ներկայացվել զորամասի կառուցվածքը, առանձնահատկությունները, զինվորների սոցիալ-կենցաղային պայմանները:

Խորագիր՝ Նորություններ


26/03/2018