Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՑՎԵԼ Է ARMHITEC-2018 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ



ԲԱՑՎԵԼ Է ARMHITEC-2018 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ«Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» և «Բիզոն» ցուցահանդեսների ընկերությունների միավորում» փակ բաժնետիրական ընկերությունները:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ցուցահանդեսի նպատակը սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում հայկական կազմակերպությունների նվաճումները ներկայացնելն է և երկխոսության արդյունավետ հարթակ դառնալը մասնակից երկրների զինվորականների, գիտական և գործարար շրջանակների միջև, ինչպես նաև միջազգային համագործակցության հետագա ընդլայնումը խթանելը:

ԲԱՑՎԵԼ Է ARMHITEC-2018 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸՑուցահանդեսի շրջանակներում նախատեսված է հարուստ գիտագործնական ծրագիր, մասնավորապես՝ անցկացվելու է ռուսհայկական կլոր սեղան ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի ՀԱՊԿ ռազմատնտեսական (տեխնիկական) համագործակցության հարցերով կոլեգիայի խորհրդի և ՀՀ շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների համատեղ նիստի ձևաչափով և երկրորդ հայռուսական ռազմարդյունաբերական կոնֆերանսը, ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական կոմիտեին կից գործարար խորհրդի հերթական նիստը և այլ միջոցառումներ:

«Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրի ավելի քան 1500 քմ տարածքում ցուցադրվելու են սպառազինության և ռազմական նշանակության արտադրանքի նորագույն նմուշներ՝ կապի միջոցներ, օպտիկաէլեկտրոնային սարքավորումներ, ռոբոտատեխնիկական համալիրներ և այլն:

ԲԱՑՎԵԼ Է ARMHITEC-2018 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸՑուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցելու են 34 հայկական և ավելի քան 30 կազմակերպություն 14 երկրից, այդ թվում` ռուսաստանյան «Ռոսօբորոնէքսպորտ», «Կոնցեռն ՎԿՈ «ԱլմազԱնտեյ», «ՆՊԿ «ՈՒրալվագոնզավոդ», «ՌՍԿ «ՄԻԳ» բաժնետիրական ընկերությունները, հնդկական «ԲԵԼ» և «Larsen&Toubro» ընկերությունները, ինչպես նաև ընկերություններ Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Չինաստանից և այլ երկրներից: Բացի թվարկածներից, ևս 30 արտերկրյա ընկերությունների ներկայացուցիչներ ժամանելու են իրենց արտադրատեսակները ներկայացնելու և գործարար կապեր հաստատելու նպատակով:

Ցուցահանդեսին և վերը նշված միջոցառումներին մասնակցելու նպատակով ժամանելու են ավելի քան 10 պետական պատվիրակություններ Հունաստանից, Հնդկաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից և այլ երկրներից: Մասնակցելու է նաև ՀԱՊԿ պատվիրակությունը:

Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 31-ը

 

Խորագիր՝ Նորություններ


29/03/2018