Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

11 ՏԱՐԻ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՆՑԿԱՑՐԱԾ ԶԻՆՎՈՐԻՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ ՎԵՐՍՏԻՆ ԾԱՌԱՅԵԼ



Շարքային Անդրեյ Պոպովը 2000 թվականին Դաղստանում գերի է ընկել, աղյուսի գործարանում կատարել ստրկական աշխատանք, փախուստի երրորդ փորձի ժամանակ հրաշքով փրկվել և իր հետ կատարվածի մասին պատմելու համար ներկայացել իրավապահ մարմիններին: Վերջիններս նրան ձերբակալել են` դասալքության մեջ կասկածելու պատճառով:

Պոպովին լավագույն դեպքում սպասում է զինվորական ծառայությունը 4 ամիս ևս շարունակելու հեռանկարը: Գերությունից փախած զինվորի դեմ հարուցված քրեական գործը մեծ արձագանք է գտել ռուսական մամուլում:

Թեև Պոպովի հարազատները պնդում են, որ անցած 11 տարիների ընթացքում նրա առողջությունը լրիվ քայքայվել է, մարզային ռազմաբժշկական հանձնաժողովը Պոպովին համարել է առողջ և պիտանի զինվորական ծառայությանը:

Նախկին զինծառայողին սկզբում ազատազրկում էր սպառնում: Սակայն երբ գործին լրջորեն միջամտեցին իրավապաշտպան կազմակերպությունները և մամուլում մեծ աղմուկ բարձրացավ, իրավապահները սկսեցին խոսել ծառայության ժամկետը լրացնելու անհրաժեշտության մասին, իսկ այժմ չեն բացառում, որ նա ուղղակի ազատ կարձակվի:

Խորագիր՝ Նորություններ


31/08/2011