Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԼՈՒՐՋ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՐՁՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ԱՐԿՏԻԿԱՅԻ ԻՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ



Ռուսաստանը մինչև 2020 թվականը 134 մլրդ ռուբլի կհատկացնի` իր սահմանապահ ենթակառուցվածքների արդիականացման համար: Հատկապես լուրջ ուշադրություն կդարձվի Արկտիկայի և Հյուսիսային Կովկասի սահմաններին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը և հավելել, որ այդքան մեծ գումարը հարկ է հնարավորինս արդյունավետ օգտագործել:

Ենթակառուցվածքների համակարգի արդիականացման նպատակն է ահաբեկչության, մաքսանենգության և անօրինական ներգաղթի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև օրինապահ քաղաքացիներին սահմանը հատելիս ավելորդ քաշքշուկից ազատելը:

ՌԴ` շուրջ 60.000 կմ ձգվող պետական սահմանի երկայնքով այսօր գործում են 379 անցագրային կետեր, որոնցով ամեն տարի Ռուսաստան են գալիս ավելի քան 100 մլն մարդ և շուրջ 17 մլն ավտոտրանսպորտային միջոցներ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


31/08/2011