ՄԻՄՅԱՆՑ ԵՆ ԲԱԽՎԵԼ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՎ ԼԻՏՎԱԿԱՆ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ
Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի «Միրաժ» և Լիտվայի ռազմաօդային ուժերի «Լ-39 Ալբատրոս» ուսումնամարտական ինքնաթիռները Լիտվայում անցկացվող զորավարժությունների ժամանակ Շյաուլյայ քաղաքի երկնքում բախվել են միմյանց:
«Միրաժին» հաջողվել է վայրէջք կատարել, իսկ լիտվացի օդաչուն հասցրել է անկարգելով փրկվել: Նրա ինքնաթիռը «վայրէջք» է կատարել ճահիճներում:
Լիտվայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ երկու ինքնաթիռներն էլ գտնվել են լրիվ սարքին վիճակում և բախումն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել օդաչուներից մեկի սխալի պատճառով: Կատարվում է հետաքննություն:
Խորագիր՝ Նորություններ