ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ
Ապրիլի 2-ին, ի հիշատակ 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված խիզախ մարտիկների, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների կուրսանտները, տարածքային զինկոմիսարիատների սպաների ուղեկցությամբ, այցելել են հերոսների ընտանիքներ:
Հիշատակի և տոն օրերին ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները պարբերաբար այցելում են հայրենիքի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված զինծառայողների և ազատամարտիկների հարազատներին: Պաշտպանության նախարարի հրամանով յուրաքանչյուր կուրսանտ կցագրված է մեկ ընտանիքի:
Այցելությունների նպատակը հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած տղաների սխրանքը մշտական ուշադրության կենտրոնում պահելն ու վերարժևորելն է, երիտասարդությանը և հատկապես ապագա զինծառայողներին նրանց օրինակով ոգեշնչելը: