Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ



Եթե աշխարհը մոր սրտով գնար, հավատացե՛ք, ամբողջ տիեզերքը պռնկեպռունկ լցված կլիներ սիրով, երջանկությունով, բարությամբ ու խաղաղությամբ…Աշխարհում ամենաշատը մայրերն են խաղաղություն ուզում եւ  օրհնաբեր խաղաղությունը պահպանելու համար բանակ են ճանապարհում իրենց որդիներին:

Սիրելի՛, շա՜տ սիրելի զինվորի մայրեր, ձեր զավակներն են  այսօր ամուր ու անսասան պահում հայրենիքի  սահմանները:

Ու թե մինչ նրանց զորակոչվելը բանակը ձեզ համար լոկ  մեր երկրի ուժն էր, հիմա բանակը նաև ձեր որդիներն են, և մեր երկիրն ուժեղ է նաև ձեր որդիներով…

Շնորհակալ ենք ձեզ, հերոսածի՛ն մայրեր՝ հայրենասեր  որդիներ դաստիարակելու համար:

«Հայ զինվորը» շարունակում է լուսանկարային ռեպորտաժի միջոցով ներկայացնել ակնթարթներ ձեր զավակների ծառայողական առօրյայից…

«Հայ զինվորը»  մշտապես ձեր  որդիների կողքին է՝  հավաքակայան  մտնելու պահից մինչև զորամաս, դիրքերից մինչեւ հարազատ օջախներ:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ

ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ

ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ

ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ

ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ

ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ

ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ

ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ

16-1-9

Խորագիր՝ #13 (1235) 4.04.2018 - 10.04.2018, Հոգևոր-մշակութային


05/04/2018