Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ



Երեւանի Հ. Պարոնյանի անվան դպրոցի աշակերտների նամակները հայ զինվորին:

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ, սիրելի՛ զինվոր եղբայր: Ես շատ եմ ուզում քեզ հետ ծանոթանալ եւ խնդրում եմ՝ անպայման պատասխանես իմ նամակին: Շատ եմ ցանկանում, որ դու ծառայես անփորձանք եւ վերադառնաս տուն: Իմ մեծ ցանկությունն է նաեւ, որ  աշխարհում լինի խաղաղություն ու համերաշխություն: Սպասում եմ քո նամակին:

Քեզ բարի ծառայություն, հա՛յ զինվոր:

ՇԱՆԹ ԲԵՅԲՈՒԹՅԱՆ

IV դասարան

 

 

 

***

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՍիրելի՛ զինվորներ, ես հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ իմ Հայրենիքն ունի ձեզ պես քաջ ու անվախ հայորդիներ, ովքեր թշնամու գնդակից չեն վախենում: Դուք ձեր կյանքը վտանգելով` այս պահին կանգնած սահմանին, պաշտպանում եք մեզ ու մեր Հայրենիքը:

Շնորհակալ եմ եւ ցանկանում եմ ձեզ խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ:

ԼԻԼԻԱՆԱ ԳԵՒՈՐԳՅԱՆ

V դասարան

 

 

 

***

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՔաջազուն հայ զինվոր, ես գիտեմ, որ քեզ համար չկա առավել բարձր ու սրբազան պարտականություն, քան հայրենիքի պաշտպանությունը…

Հավատում եմ քեզ, քա՛ջ զինվոր, քանի որ դու դարձել ես բանակի հիմքն ու հենասյունը եւ գիշեր ու ցերեկ զենքը ձեռքիդ արիաբար պահպանում ես հայրենիքի անդորրը: Ես հավատում եմ, որ մենք կհաղթենք քո քաջությամբ, համբերությամբ, քո ինքնանվիրումով:

Սպասում եմ քեզ, քա՛ջ զինվոր, աղոթում եմ մեր հայրենիքի ու քեզ համար…

ԷՄԻԼ ՍԻՄՈՆՅԱՆ

III դասարան

 

 

***

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ, սիրելի, հարազատ զինվոր:

Այս նամակով ես ցանկանում եմ իմ անսահման շնորհակալությունը հայտնել քեզ: Երբ ես գնում եմ դպրոց կամ զբոսնելու, վստահ եմ, որ դու միշտ արթուն կանգնած հսկում ես սահմանը, եւ իմ մեջ արթնանում է հպարտությունը: Իմ թանկագին, հարազատ եղբայր, ես սրտանց ուրախ եմ քեզ հետ ծանոթանալու համար: Քեզ ցանկանում եմ քաջառողջություն եւ հաջողություն ամբողջ կյանքում: Սպասում եմ քո վերադարձին:

Քեզ բարի ծառայություն:

ԷՎԱ ԲԵՅԲՈՒԹՅԱՆ

V դասարան

 

***

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԻնչպես միշտ, այնպես էլ այսօր, մեր զինվորները` մեր եղբայրները, խիզախորեն են կատարում իրենց առջեւ դրված պարտականությունները: Դրա վառ օրինակն է ապրիլյան քառօրյա պատերազմը եւ մեր քաջարի զինվորների կատարած սխրագործությունները:

Մենք միշտ հպարտ ենք ձեզանով, մեր հայ զինվորներ, եւ թող Աստծո օրհնությունը միշտ ուղեկից լինի ձեզ: Թող բոլոր զինվորի մայրերի աչքերից միայն ուրախության արցունքներ հոսեն: Թող բոլոր զինվորները վերադառնան աշխարհի ամենատաք անկյունը` մոր գիրկը:

Մենք սիրում ու սպասում ենք ձեզ, հա՛յ զինվորներ:

ԷԼԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

VI դասարան

 

***

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՍրտի թրթիռով, փոքր-ինչ հուզմունքով, երախտապարտությամբ ու անհուն կարոտով քեզ եմ գրում այս նամակը, ազգիս քաջարի պահապան, հա՛յ զինվոր: Դու պետության հենասյուն, մեր խաղաղ քուն, մեր վաղվա օրվա երաշխավոր, խաղաղ գոյակցության ու պայծառ օրվա երկրային հրեշտակ:

Այս նամակի մեջ ամփոփում եմ ողջ հայ ազգիս կարոտը, երախտագիտությունը, սպասումը, հպարտությունն ու գոհունակությունը` քո անձնվեր ծառայության համար:

ԷԼԻՆԱ ԱԲԻՍՈՂՈՄՅԱՆ

IX դասարան

Խորագիր՝ #13 (1235) 4.04.2018 - 10.04.2018, Բանակ և հասարակություն


05/04/2018