ԿՐԱԿԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔ
«ԱԱՄ Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպությունը (ՀՊԵԿ) մարտի 24-ին իրականացրեց դպրոցականների և երիտասարդների այց N զորամաս: Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 և Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգ դպրոցների միջին և բարձր դասարանների մոտ 30 աշակերտներ և ՀՊԵԿ Ստեփանակերտի մասնաճյուղի մոտ 20 երիտասարդներ զորամասի հրաձգարանում մասնակցեցին AK ինքնաձիգից կրակային վարժանքների: Աշակերտներն ու երիտասարդները բաժանվեցին դասակների, մասնակցեցին ինքնաձիգի քանդման և հավաքման վարժանքին: Առավել լավ ցուցանիշ գրանցեց թիվ 2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Հայկ Դավթյանը, որը 10 կրակոցից խոցեց 7 թիրախ: Նույն դպրոցի 12-րդ դասարանցի Սմբատ Իսախանյանը նույնպես 7 թիրախ խոցեց, Վահե Վարդանյանը (8-րդ դասարն)՝ 6, իսկ Ակսել Սարգսյանը (9-րդ դաս.)՝ 5:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #13 (1235) 4.04.2018 - 10.04.2018, Ազգային բանակ