Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ArmHiTec-2018 ՈՒԺԻ ԵՎ ՄՏՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ



ArmHiTec-2018 ՈՒԺԻ ԵՎ ՄՏՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ«Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրում մարտի 29-ից 31-ը անցկացվեց սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսը: Այն նվիրված էր ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը եւ մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունների խորացմանն ու նոր կապերի ստեղծմանը: Գլխավոր նպատակը սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում հայկական կազմակերպությունների նվաճումները ներկայացնելն էր: Ցուցահանդեսի կազմակերպիչներն էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարան» եւ «Բիզոն» ցուցահանդեսների ընկերությունների միավորում» փակ բաժնետիրական ընկերությունները:

ArmHiTec-2018 ՈՒԺԻ ԵՎ ՄՏՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՑուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցեցին 14 երկրներից 30 ընկերություններ, նաեւ 30-ից ավելի հայկական ընկերություններ: Ցուցահանդեսի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանեցին պետական բարձրաստիճան պատվիրակություններ տասը պետություններից: Շատ ընկերություններ, այդ թվում՝ արտասահմանյան, ներկայացան առանց սեփական տաղավարների, բայց մասնակցեցին գործարար ծրագրերին: Անցկացվեցին մի շարք միջոցառումներ՝ կոնֆերանսների, կլոր սեղանների ձեւաչափով: Մասնավորապես՝ տեղի ունեցավ հայ-ռուսական կոնֆերանս ոլորտի պատասխանատուների եւ բիզնես շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ, նաեւ պաշտպանության նախարարության գիտական եւ գիտատեխնիկական կոնֆերանսը, ՀԱՊԿ ռազմատեխնիկական համագործակցության միջպետական կոմիտեին կից գործարար խորհրդի նիստը եւ այլն:

ArmHiTec-2018-ի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մշակութային ծրագիրը եւ հատուկ նշանակության ջոկատի ցուցադրությունը դիտելուց հետո հանրապետության նախագահը ծանոթացավ սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում ինչպես հայկական կազմակերպությունների նվաճումներին, այնպես էլ արտերկրյա կազմակերպությունների արտադրատեսականուն:

ArmHiTec-2018 ՈՒԺԻ ԵՎ ՄՏՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԲացման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ելույթում ասաց, որ պաշտպանական արդյունաբերության զարգացումը Հայաստանի տնտեսության առաջընթացի գերակա ուղղություններից է:

-Այդ բնագավառում նորարարական ու բարձր տեխնոլոգիական մշակումները վերջին տարիներին առանձնահատուկ տեղ են գրավել Հայաստանի գիտության եւ արդյունաբերության զարգացման գործում: Կարճ ժամանակահատվածում մշակվել եւ զինված ուժերի սպառազինությունը համալրել են ռազմական նշանակության արտադրանքի ժամանակակից նմուշներ,-նշեց նախարարը:

Նա հիշեցրեց, որ ընդունվել է զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագիր, որի գլխավոր նպատակը մասնագիտական սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մշակումն է, բարձր տեխնոլոգիական նմուշներն արտադրության մեջ ներդնելն ու արտասահմանյան շուկաներ դուրս գալը: Իսկ ցուցահանդեսի հագեցած գիտագործնական ծրագիրը թույլ կտա քննարկելու պաշտպանության եւ անվտանգության արդի խնդիրները, ամրապնդելու եղած կապերը զինվորականների, գիտնականների ու գործարարների միջեւ:

ArmHiTec-2018 ՈՒԺԻ ԵՎ ՄՏՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ-Հույս ունենք, որ այս միջոցառումը մասնակից երկրների զինվորականների, գիտական ու գործարար շրջանակների միջեւ արդյունավետ երկխոսության հարթակ կհանդիսանա միջազգային համագործակցության հետագա ընդլայնման համար,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:

***

«Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրի ավելի քան 1500 մ2 տարածքում ցուցադրվեցին սպառազինության եւ ռազմական նշանակության արտադրանքի նորագույն նմուշներ՝ կապի միջոցներ, օպտիկաէլեկտրոնային սարքավորումներ, ռոբոտատեխնիկական համալիրներ եւ այլն: Գերակշռում էր ռուսական եւ հայկական ընկերությունների արտադրանքը: Ցուցահանդեսի ընթացքում եղավ նաեւ փակ ցուցադրություն միայն գաղտնիության թույլտվություն ունեցող անձանց համար: Այնտեղ  ներկայացված էին մեր ամենաթարմ մշակումները:

Ցուցահանդեսի աշխատանքների մեկնարկից առաջ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ ArmHiTec-2018 ՈՒԺԻ ԵՎ ՄՏՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՓախչանյանը լրագրողների հետ զրույցում խոսեց սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսի ծրագրերի մասին: Նշեց, որ ներկայացված արտերկրյա ընկերություններից մի քանիսի հետ արդեն իսկ կա համագործակցություն, մասնավորապես՝ ռուսական «Ուրալվագոնզավոդի», «Ռոսօբորոնէքսպորտի», «Ալմազ-Անթեյի»: Մի շարք ընկերությունների հետ հայկական կողմը բանակցությունների փուլում է, մի քանիսի հետ համագործակցության ուղիներ են մշակվում: Օրինակ՝ ցուցահանդեսին մասնակցում էին հնդկական երկու ամենախոշոր ռազմական ընկերությունները՝ «Bell» եւ «Larsen & Toubro»:

2016թ. ապրիլից հետո ռազմարդյունաբերության ոլորտում հայկական մտքի կարողությունների օգտագործման վերաբերյալ հայտնեց, որ բավականին առաջընթաց ունենք այդ ոլորտում եւ առանձնացրեց մեզ համար կարեւոր ու արդեն որոշակի հաջողություններ գրանցած ուղղությունները:

ArmHiTec-2018 ՈՒԺԻ ԵՎ ՄՏՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ-Հաջողությունները տեսանելի են էլեկտրոնիկայի, կապի, ռադիոտեղորոշման, հետախուզության, ռոբոտացված համակարգերի, այդ թվում՝ ԱԹՍ-ների, օպտիկա-էլեկտրոնային, լազերային տեխնիկայի եւ այլ ուղղություններում: Այդտեղ մենք միանշանակ ունենք հնարավորություններ եւ հիմնականում շեշտադրում ենք հայկական արտադրության սպառազինություն ունենալը: Տանկերի, ՀՕՊ համակարգերի արտադրություն կազմակերպելու հնարավորություններ Հայաստանում առայժմ չունենք, բայց արդիականացման որոշակի աշխատանքներ անում ենք նաեւ այդ ուղղությամբ,-նշեց նախարարի տեղակալը:

Փախչանյանն անդրադարձավ առաջնագծի տեխնիկական վերազինմանը եւ տեղեկացրեց, որ տեսադիտարկման լուրջ համակարգ ունենք: Եվ ընդամենը մեկ օր հետո ցուցահանդեսի տաղավարներից մեկում այցելուները հնարավորություն ունեցան առցանց ռեժիմով դիտելու առաջնագծից որոշակի պատկեր: Համոզվեցին, որ մեր զինծառայողները անհրաժեշտ խորությամբ հետեւում են հակառակորդի շարժին: Դավիթ Փախչանյանն առանձնացրեց հայկական ռազմարդյունաբերության հեռանկարային ուղղություններից եւս մեկը.

ArmHiTec-2018 ՈՒԺԻ ԵՎ ՄՏՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ-Աշխատում ենք նաեւ ռոբոտացված համակարգերի ստեղծման ուղղությամբ: Դրանցով հնարավոր կլինի հեռակառավարվող միջոցներով կրակային խոցման հնարավորություններ ստեղծել՝ առաջնագծում մեր զինվորների գտնվելն ավելի անվտանգ դարձնելով:

Հայկական ռազմարդյունաբերության համալիրի արտադրանքի ներկայացվածությունը միջազգային շուկայում փոխնախարարը անբավարար է համարում.

-Մենք նոր-նոր ենք սկսում այդ աշխատանքը: Ռազմական տեխնիկայի շուկան շատ բարդ է, ու նման շուկաներ արագ մտնելը գործնականում անհնար է: Դու պետք է փորձով համոզես, հաստատես, որ քո արտադրած տեխնիկան կբավարարի համապատասխան պահանջները: Սա երկար աշխատանք է, եւ մենք պատրաստ ենք դրան: Մեր ցուցահանդեսին հրավիրված մի շարք երկրների ներկայացուցիչներ արդեն իսկ հետաքրքրված են հայկական արտադրությամբ:

 

Արտադրված է Հայաստանում

 

Հայկական ռազմարդյունաբերության ընկերությունները հետեւյալ մոտեցումն են որդեգրել. սարքերն ամբողջությամբ պետք է կատարեն իրենց առջեւ դրված խնդիրները, լինեն մատչելի եւ միեւնույն ժամանակ հեշտ կառավարելի` զինվորի օգտագործման տեսանկյունից:

 

ArmHiTec-2018 ՈՒԺԻ ԵՎ ՄՏՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ«ԱՐՄԻ-55Մ» թեթեւքաշային անօդաչու ինքնաթիռը նախատեսված է հետախուզության եւ կրակի կառավարման համար: Ավիացիոն համալսարանի մասնագետների ստեղծած անօդաչու թռչող սարքերն արդեն հինգ տարի կիրառվում են հայկական զինված ուժերում` ապահովելով բարձր արդյունավետություն: Իհարկե, այժմ ցուցադրվող տարբերակը իր նախատիպից զգալիորեն տարբերվում է, գրեթե ամբողջովին արդիականացվել է:

Սարքի թռիչքի բարձրությունը 4.5 կմ է, անմիջական կառավարման հեռավորությունը՝ 80 կմ, առավելագույն հեռավորությունը` 100 կմ, թռիչքի տեւողությունը 3 ժամ է, օգտակար բեռի քաշը` 5 կիլոգրամ: Հնարավոր է իրականացնել տեսա- եւ լուսանկարահանում, առցանց հետեւել տեղանքին:

 

ArmHiTec-2018 ՈՒԺԻ ԵՎ ՄՏՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ«ProMAQ» ընկերությունների խմբի մշակած հայկական հարվածային անօդաչուն անվանվել է «Հրեշ»: Նախատեսված է մինչեւ 20 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների խոցման համար, նույնիսկ այնպիսի օբյեկտների, որոնք ուղիղ տեսանելիությամբ չեն կամ թաքնված են: Հետախուզական ԱԹՍ-ները հայտնաբերում են թիրախները, ազդանշանն ուղարկում են օպերատորին, որից հետո հարվածային ԱԹՍ-ները վայրկյանների ընթացքում ուղարկվում են թիրախների խոցման ուղղությամբ: 1 կմ բարձրության վրա ԱԹՍ-ը որսում է թիրախը եւ ինքնուրույն ոչնչացնում այն: «Հրեշի» նախագծողներն օգտագործում են սեփական արտադրության կապի միջոց, տեղորոշման համակարգ: Այսինքն՝ առաջադրանքը կկատարվի անգամ GPS եւ GLONASS համակարգերի խափանման դեպքում: Այս հարվածային անօդաչուն տեսանելի չէ հակառակորդի ռադիոտեղորոշման համակարգերի համար:

ArmHiTec-2018 ՈՒԺԻ ԵՎ ՄՏՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆS1 մոդելը զուտ հետախուզական է, սակայն ունի եւս մեկ շատ կարեւոր գործառույթ: Առցանց ռեժիմում ԱԹՍ-ի նկարահանած տեսանյութի ցանկացած օբյեկտի վրա սեղմելիս այն միանգամից ցույց է տալիս օբյեկտի կոորդինատները: Սա շատ կարեւոր գործառույթ է հրետանու համար, քանի որ սովորական պայմաններում հրետանու նշանակետերի հետախուզումը եւ կրակային հաշվարկներին փոխանցումը կատարվում է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում, ժամանակատար է եւ վտանգավոր: Սրա կիրառմամբ հրամանատարը կարող է հենց իր մոտից բաց թողնել անօդաչուն ու առանց մարդկային ռեսուրսի ստանալ անհրաժեշտ օբյեկտի ճշգրիտ կոորդինատները:

 

ArmHiTec-2018 ՈՒԺԻ ԵՎ ՄՏՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ«Ֆագոտ» հակատանկային համալիրի ջերմատեսիլ սարքը թիրախը կարող է տեսնել 50 մետրից մինչեւ 8 կմ հեռավորության վրա, նույնիսկ գիշերը: Ինչպես հեղինակն է նշում, արդեն հնացած համարվող «Ֆագոտ»-ը նոր ջերմատեսիլի շնորհիվ դարձել է 21-րդ դարի զինատեսակ: Նմանատիպ սարքերով հնարավոր է զինել նաեւ տեխնիկայի տարբեր նմուշներ, օրինակ՝ տանկեր:

 

KBX կոնստրուկտոր բյուրոն ներկայացված էր մի շարք հետաքրքիր մշակումներով: Անօդաչու թռչող սարքեր՝ սեփական ծրագրային ալգորիթմներով, աերոդինամիկ լուծումներով: Յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ դրանք շատ հեշտ է կառավարել: Միեւնույն ժամանակ, թռիչքի մեծ արագության շնորհիվ աննկատ են մնում հակառակորդի ռադարների համար:

ArmHiTec-2018 ՈՒԺԻ ԵՎ ՄՏՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆKAMIKAZE-ն բազմաֆունկցիոնալ պլատֆորմ է, որի վրա կարելի է անհրաժեշտ սարքեր տեղադրել, մինչեւ 200 կգ բեռ տեղափոխել: Կիրառելի է ինչպես հետախուզական, այնպես էլ մարտական նպատակներով: Դեռեւս փորձարկման փուլում է:

Scorpion-C համակարգն ամբողջովին թաղվում է գետնի մեջ, նախատեսված է դիրքերում առաջին հարվածն իր վրա վերցնելու համար: Հակառակորդի հարձակման դեպքում օպերատորը հեռակառավարման վահանակի միջոցով սարքին հրահանգ է տալիս դուրս գալ ակտիվ վիճակի: Ներկայիս տարբերակը կառավարվում է ռադիոկապով, մինչեւ 2 կմ անմիջական տեսանելիության պայմաններում, բայց նախատեսված է նաեւ ArmHiTec-2018 ՈՒԺԻ ԵՎ ՄՏՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆօպտիկական մանրաթելի կիրառում, որը անսահմանափակ հեռավորության վրա կարելի է օգտագործել: Այսինքն՝ Երեւանից հնարավոր է կառավարել դիրքերում գտնվող սարքավորումները:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #13 (1235) 4.04.2018 - 10.04.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


05/04/2018