Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ 10-15 ԹՌՉՈՂ ՍԱՐՔ



Վերջին 6 տարիների ընթացքում Հնդկաստանի ռազմաօդային ուժերը կորցրել են 46 կործանիչ: Ամենամեծ կորուստները եղել են 2009թ., երբ վթարի է ենթարկվել 10 ինքնաթիռ: Ամենից հաճախ կործանվել են ՄԻԳ-21 ինքնաթիռներ:

Ընդհանրապես, Հնդկաստանի ռազմաօդային ուժերին հատուկ է վթարայնության բարձր աստիճանը: 1970-2000թթ. երկիրը տարեկան կորցրել է միջինը 22-23 ինքնաթիռ և ուղղաթիռ, այնուհետև` տարեկան 10-15-ը: Դեպքերի 45 տոկոսի պատճառ է եղել օդաչուի սխալը, 42 տոկոսինը` տեխնիկական խնդիրները, իսկ մնացած 13 տոկոսինը` պատահականությունը, օրինակ` թռչունների հետ բախումը:

Մարտական ինքնաթիռների ոչ մարտական կորուստների թիվը նվազեցնելու համար այժմ Հնդկաստանի ռազմաօդային ուժերում իրագործվում է թռիչքների անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված մի քանի ծրագիր: Խոսքը օդանավակայանների տարածքում թռչունների երամները ցրելու և օդաչուներին ավիավարժասարքերով ավելի արդյունավետ նախապատրաստելու մասին է:

Նաև իրականացվում է ավիատնտեսության լայնածավալ արդիականացում: Այդ նպատակով առաջիկա 12 տարիների ընթացքում կծախսվի շուրջ 100 միլիոն դոլար: Կգնվեն նոր կործանիչներ, ուսումնական և ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, զենիթային միջոցներ և այլն:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


01/09/2011