ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՌԴ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ
Ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին` Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իվան Վոլինկինին պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական միջպետական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ կատարած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար, մաղթել հետագա հաջողություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման ուղիները, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Խորագիր՝ Նորություններ