Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ԾԱՂՐԻ ԱՌԱՐԿԱ



Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ինտերնետային պաշտոնական կայքէջում օգոստոսի 27-ին «Յուրի Դոլգորուկի» սուզանավից միջմայրցամաքային «Բուլավա» հրթիռի հաջող արձակումը պատկերող լուսանկարների զետեղումից անմիջապես հետո բլոգերները համացանցում տեղադրեցին դրան հար և նման լուսանկարներ, ուր սակայն, պատկերված է 1989 թվականի դեկտեմբերի 4-ին ամերիկյան «TRIDENT-2» հրթիռի արձակումը:

Դրանից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կայքէջում շտապ փոխել է լուսանկարները, սակայն համացանցում սկանդալը շարունակվում է:

Խորագիր՝ Նորություններ


01/09/2011