Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ



ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԱպրիլի 11-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում տեղի է ունեցել համաբանակային կոնֆերանս «Զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի աշխատանքը մարտի բարոյահոգեբանական ապահովման պլանավորման, անձնակազմի ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման գործում: Հիմնախնդիրներ և լուծման ուղիներ» թեմայով, որին մասնակցում էին բանակի համապատասխան բաժինների սպայակազմը, միավորումների և զորամասերի բարոյահոգեբանական ապահովման ոլորտի պաշտոնատար անձինք, սերժանտական խորհուրդների նախագահներ, հասարակական կազմակերպությունների և Արցախում հավատարմագրված զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի աշխատանքներին հետևում էր նաև ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

Կոնֆերանսի աշխատանքների մեկնարկին քննարկվող թեմայի շուրջ բացման խոսքով հանդես է եկել ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, որը կարևորել է նման միջոցառումների անցկացումը անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման և ուսումնադաստիարակչական գործընթացների կազմակերպման գործում՝ առաջարկելով ոլորտում դեռևս առկա խնդիրների լուծման վերաբերյալ իր մոտեցումները:

Բանակի փոխհրամանատարի բացման խոսքին հաջորդել են պատասխանատու բաժինների և բաժանմունքների պետերի ելույթները, որոնցում անդրադարձ է եղել մարտի բարոյահոգեբանական ապահովման պլանավորմանը, տեղեկատվական, դաստիարակչական աշխատանքների ու հակառակորդի տեղեկատվա-հոգեբանական ազդեցությունից անձնակազմի պաշտպանության կազմակերպմանը, ադրբեջանա-արցախյան հակամարտության արդի զարգացումներում ռազմատեղեկատվական աշխատանքի  առանձնահատկություններին, սոցիալ-իրավական ու մշակութա-ժամանցային աշխատանքների կազմակերպմանը:

Կոնֆերանսի ընթացքում ելույթներն ընդմիջվել են ակտիվ քննարկումներով, հնչել են առաջարկություններ, ներկաներն էլ կիսվել են իրենց փորձով:

ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Խորագիր՝ Նորություններ


16/04/2018