ՉԻՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՎԻԱԿԻՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՎԱՐՏԵԼ ԸՆԹԱՑԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ավիակիրը ամբողջությամբ կատարել է 4-օրյա փորձարկումների ողջ ծրագիրը, և այժմ կշարունակվեն միայն ռազմանավի տարբեր համակարգերի թեսթավորման աշխատանքները:
Սա նախկին խորհրդային «Վարյագ» ավիակիրն է, որը Չինաստանը 1998 թվականին գնել է Ուկրաինայից և սկսել արդիականացնել: Այսպիսով, Չինաստանն առաջիկայում կդառնա հերթական պետությունը, որի զինված ուժերը կարող են իր ափերից հեռու, բաց ծովում վարել մարտական գործողություններ: