Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2018Թ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ  ՏԱՐՎԱ  ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ



2018Թ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ  ՏԱՐՎԱ  ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՄՓՈՓՈՒՄԸՕրերս  գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկում տեղի ունեցավ 2018 թ. ուսումնական տարվա   առաջին եռամսյակի արդյունքների ամփոփումը, որի ընթացքում քննության առնվեցին մարտական պատրաստության և պատրաստականության, զինվորական կարգապահության,  տեխնիկական և թիկունքային ապահովման ծառայության հարցեր:

Ամփոփմանը մասնակցում էին զորամիավորման հրամանատարությունը, զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարները:

Զորամիավորման  շտաբի պետ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը զեկուցեց 2018 թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակում՝ զորամիավորման  մարտական և զորահավաքային պատրաստականության,  շտաբների, զորքերի ծառայության, սպաների ունակությունների և հմտությունների կատարելագործման, կապի միջոցների, գույքի և ունեցվածքի  պահպանման, շահագործման և կատարելագործման, անվտանգության կանոնների խստիվ պահպանման, հանկարծակի ստուգումների և շտաբային մարզումների, փաստաթղթերի մշակման և վերլուծությունների, անցկացված ստուգարքների, հավաքների, պահակային ծառայության, տեսական և գործնական պարապմունքների և դրանց արդյունքների մասին: Նա անդրադարձավ առաջին եռամսյակում զորամիավորումում անցկացված ցուցադրական մարտավարական զորավարժություններին, մարտական պատրաստականության միջոցառումների ընթացքում իրականացված ստուգումներին: Գնդապետը խոսեց նաև կազմակերպչական, մարտական փաստաթղթերի մշակման և  վարման գործում առկա որոշ թերությունների և դրանց վերացման ուղղությամբ տարվելիք աշխատանքների մասին:

Զորամիավորման հրամանատարի մարտական գծով տեղակալ, գնդապետ Արտակ Մախսուդյանն իր զեկույցում անդրադարձավ  ներդաշնակման խնդիրներին, անցկացված ցուցադրական մարտավարական զորավարժություններին, մարտական պատրաստականության միջոցառումների ընթացքում իրականացված ստուգումներին՝ կարևորելով անձնակազմերից ընդունված մարտական հրաձգության ստուգարքների, շտաբային պատրաստականության մրցումների, ենթակա զորամասերի ստորաբաժանումներում անցկացված ներդաշնակումների, կրակային, ֆիզիկական պատրաստականության միջոցառումների, գործնական և մեթոդական օգնությունների, մարտական մեքենաների վարման, ձեռնամարտի հնարքների ցուցադրման, անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի կատարելագործված հրաձգարանների դերը:

Զորամիավորման հրետանու գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Կամո Գրիգորյանն իր ելույթում անդրադարձավ հրետանու վիճակին:

2018Թ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ  ՏԱՐՎԱ  ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՄՓՈՓՈՒՄԸՆա ներկայացրեց առաջին եռամսյակում ոլորտի ձեռք բերած հաջողությունները, նաև՝ հանկարծակի ստուգումների ժամանակ ի հայտ եկած փաստաթղթային թերությունները, դրանց վերացման ուղղությամբ  տարվող միջոցառումները:

Զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով  տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը խոսեց առաջին եռամսյակում իրականացված  դաստիարակչական աշխատանքների և զինվորական կարգապահության վիճակի մասին:

Գնդապետը հատկապես կարևորեց անվտանգության կանոնների պահպանումը,  զինծառայողների շրջանում բարոյահոգեբանական վիճակի բարելավման շարունակական գործընթացը, իրավապահ մարմինների հետ  կապերի ամրապնդումը, հրամանատարների կողմից ցուցաբերվող հետևողականությունն ու վերահսկողությունը, անցկացվող սպայական ժողովների,  հանկարծակի ստուգայցների նշանակությունը, խրախուսանքների և տույժերի ճիշտ կիրառումը և այլն:

Գնդապետ Թումանյանը  ներկայացրեց կարգապահության գծով լավագույն ստորաբաժանումները, միաժամանակ՝  որոշ ստորաբաժանումներում արձանագրված ինքնախեղումները, մեկ բռնարարքի և դրանց վերացման ուղղությամբ տարվելիք աշխատանքները:

Զորամիավորման սպառազինության և ռազմական տեխնիկայի  վիճակը ներկայացրեց սպառազինության գծով  հրամանատարի տեղակալ, գնդապետ Գարեգին Թորոսյանը:

Նա անդրադարձավ ուսումնական տարվա առաջին եռամսյակում անձնակազմի ու տեխնիկայի անվտանգության, ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խստիվ պահպանմանը, հակահրդեհային պաշտպանությանը, զրահատեխնիկայի սարքավորումների շահագործմանն ու նորոգմանը, պահպանմանը, ամենօրյա տեխնիկական ստուգումներին, մարտավարաշարային ցուցադրական պարապմունքների, զորավարժությունների ժամանակ մարտական տեխնիկայի ճիշտ կիրառմանը, հնարավոր չնախատեսված դեպքերի ու պատահարների կանխմանը:

2018Թ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ  ՏԱՐՎԱ  ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՄՓՈՓՈՒՄԸԳնդապետը նշեց, որ, ընդհանուր առմամբ, առաջին եռամսյակում սպառազինության գծով զորամիավորումն ապահովել է որոշակի առաջընթաց: Նա կարևորեց նաև առաջին եռամսյակում  նորակոչիկ վարորդների հաջող լրապատրաստման գործընթացը, հավաքների էլ ավելի արդյունավետ կազմակերպումը:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Արարատ Մելքումյանն ամփոփիչ խոսքում ներկայացրեց իր դիտարկումները,  կատարեց կարևոր հետևություններ, պարզաբանումներ, միաժամանակ, ներկայացրեց հետագա՝ երկրորդ եռամսյակի խնդիրները՝ կարևորելով մարտական պատրաստության և պատրաստականության , կարգապահության շարունակական ամրապնդումը:

Զորամիավորման հրամանատարը հանդիսավոր պայմաններում 2018 թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակի լավագույն արդյունքներ գրանցած զորամասերին, ստորաբաժանումներին և զինծառայողներին  պարգևատրեց  պատվոգրերով, շնորհակալագրերով և դրամական խրախուսանքով:

Ս. Բաբաջանյան

1-ին զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ


20/04/2018