Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԶՐՈՒՑԱՐԱՆԸ ԿԸՆԴԼԱՅՆԻ ՌԴ-ՆԱՏՕ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ



ՌԴ և ՆԱՏՕ-ի մասնագետները մշակել են անգլերեն և ռուսերեն շուրջ 15 000 տերմին պարունակող զրուցարան համագործակցության շրջանակներում շփումները զարգացնելու համար: Այն կազմվել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովի և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ջամպաոլո դի Պաոլայի խմբագրությամբ:

Հեղինակների կարծիքով նոր ձեռնարկը կնպաստի երկու կողմերի փոխըմբռնմանը: Այն կոչված է լրացնելու խոսակցական մասնագիտական բազան:
Երկու լեզուներով թարգմանված տերմինները տարբեր ոլորտներից են` ռազմական բարեփոխում, հակահրթիռային պաշտպանություն, խաղարարար գործունեություն և այլն:

Քանի որ ՆԱՏՕ-ի պաշտոնական լեզուներ են համարվում անգլերենն ու ֆրանսերենը, ռուսերեն տերմինները, նաև անգլերենի մի մասը համաձայնեցված պաշտոնական կարգավիճակ չունեն: Տերմինոլոգիայի համաձայնեցումը երկար ու բարդ գործընթաց է, որը պահանջում է դաշինքի անդամ բոլոր 28 պետությունների համատեղ որոշում:

Խորագիր՝ Նորություններ


02/09/2011