Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-ՈՒՄ 16 000 ՄԻԱՎՈՐ ԶԵՆՔ ԵՆ ԿՈՐՑՐԵԼ



Ամերիկյան մի կազմակերպություն հրաձգային զենքի և պայթուցիկ նյութերի վերահսկողության բյուրոյի վիճակագրական տվյալների վերլուծության հիման վրա զեկույց է հրապարակել, ուր նշվում է ռազմական գործարաններից 2009թ. հետո ավելի քան 16 000 միավոր զենք կորելու մասին:

Բերված տվյալների համաձայն` բյուրոյի աշխատակիցները ստուգումների ընթացքում 16487 զենքի վաճառքի մասին գրառումներ չեն գտել, դրանք բացակայել են նաև պահեստից: Ընդ որում, ստուգվել է ռազմական ձեռնարկությունների միայն 20 տոկոսը:

Անհետացած զենքերը գտնելը կդժվարացնի այն հանգամանքը, որ դրանց մի մասի վրա չեն եղել գործարանային դրոշմներ:
2008թ. մինչ օրս ԱՄՆ-ում արտադրվել է 5 միլիոն միավոր հրաձգային զենք:

Խորագիր՝ Նորություններ


02/09/2011