Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԻՋԵՎ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է. ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ



Թուրքիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին` միաժամանակ դադարեցնելով ռազմական երկկողմ բոլոր համաձայնագրերի կատարումը:

Որոշման պատճառ է դարձել 2010թ. մայիսին Գազայի հատված ուղևորվող «ազատության նավատորմիղի» հետ կապված միջադեպը, երբ իսրայելցի զինվորականները սպանեցին Թուրքիայի 9 քաղաքացու: Իսրայելը հրաժարվել է ընդունել իր մեղքը և ներողություն խնդրել, ինչպես դա պահանջում էին թուրքական իշխանությունները:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութողլուն հայտարարել է, որ առաջիկայում հնարավոր է դադարեցվեն նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները: Բացի այդ, Իսրայելի դեմ հայցեր կներկայացվեն միջազգային դատարաններ:

Մինչդեռ Թուրքիան պատրաստվում է նոր նավատորմ ուղարկել Գազայի հատված: Քաղաքացիական նավերին կուղեկցեն թուրքական ռազմածովային ուժերի ռազմանավերը, կուժեղացվեն Միջերկրական ծովում թուրքական ռազմական պարեկային խմբերը:

Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրել է առաջիկայում նախապատրաստել իր այցը Գազայի հատված, ուր նա կկարողանա հանրության ուշադրությունը հրավիրել ծովային ճանապարհով բեռների տեղափոխման` իր կարծիքով անօրինական արգելափակման վրա:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


05/09/2011