Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆՄայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Յուրի Խաչատուրովը Դավիթ Տոնոյանին տեղեկացրել է մայիսի 23-ին  Աստանայում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների մասին:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ՀԱՊԿ դերը ՀՀ անվտանգության ապահովման գործում և կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման անհրաժեշտությունը: Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ Հայաստանը այսուհետ ևս կշարունակի կառուցողական ջանք գործադրել կազմակերպության կայացման, միջազգային վարկանիշի և հեղինակության բարձրացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


18/05/2018