Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈՐ ՀՐԹԻՌԻ ԱՐՁԱԿՈՒՄՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ



Ամերիկյան Standard Missile-3 Block IB նոր որսացող հրթիռի առաջին փորձնական արձակումը անհաջող է անցել: Հրթիռը չի կարողացել որսալ թիրախը` մոտ տարածության գործողության շառավղով բալիստիկ հրթիռը:

Նոր հրթիռը ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության Aegis համակարգի ծովային բաղկացուցիչ մաս է կազմում: Համակարգի նախորդ 27 փորձարկումներից 22-ը հաջող է անցել:

2004թ. հետո Aegis համակարգը տեղադրվել է ամերիկյան 18 ռազմանավերի վրա: Այն առաջին հերթին ուղղված է Հյուսիսային Կորեայի հրթիռային արձակումներին հետևելու համար:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


05/09/2011