Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՆՋԵՅ ԿԱՍՊՐՇԻԿԻՆ



 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՆՋԵՅ ԿԱՍՊՐՇԻԿԻՆՄայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Դեսպան Կասպրշիկը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն ու բնույթը: Դավիթ Տոնոյանն իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերին պետական սահմանի և շփման գծի որոշակի հատվածներում հակառակորդի գործողությունների աշխուժացման փորձերի կապակցությամբ, որի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել նաև ՊԲ զինծառայող Շամխալ Պետրոսյանը: Այս առումով պաշտպանության նախարարը կարևորել է հրադադարի ռեժիմի խստիվ պահպանումը՝ սադրանքներ թույլ չտալու և իրավիճակը չապակայունացնելու առումով:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՆՋԵՅ ԿԱՍՊՐՇԻԿԻՆԱռողջություն մաղթելով հայ զինծառայողին, Անջեյ Կասպրշիկն իր պատրաստակամությունն է հայտնել այսուհետ ևս առավելագույն ջանքեր գործադրել միջնորդական առաքելության մեջ:

Կողմերը քննարկել են նաև դեսպանի գրասենյակի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցության հետ կապված և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


18/05/2018