ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի գործունեության երկամյա ժամկետը լրանալու կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է ՀՀ պաշտպանության նախախարին կից հասարակական խորհրդի անդամների ռոտացիա:
Հասարակական խորհրդին անդամակցումն իրականացվում է կամավորության սկզբունքով` ներկայացված հայտի հիման վրա:
Հասարակական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնք ունեն պաշտպանական ոլոտին առնչվող առնվազն երկու տարվա մասնագիտական փորձառություն:
Հասարակական խորհրդի անդամի հայտը կազմված է հետևյալ փաստաթղթերից՚
♦ դիմում ՀՀ պաշտպանության նախարարին,
♦ ինքնակենսագրություն,
♦ միջնորդագիր առաջադրող կազմակերպության կողմից,
♦ տեղեկանք պաշտպանական ոլորտին առնչվող գործունեության մասին:
Հայտերն ընդունվում են մայիսի 24-ից մինչև հունիսի 22-ը:
Հայտերն ուղարկել փոստով, ք. Երևան, Բագրևանդի 5 հասցեով` ծրարի վրա կատարելով «Հասարակական խորհրդի անդամի հայտ» նշումը:
Տեղեկությունների համար զանգահարել 010 523482 հեռախոսահամարով:
Խորագիր՝ Նորություններ