Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՆԴԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝  ՄԵԿ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՎ



ԳՆԴԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝  ՄԵԿ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՎՀամաձայն 2018թ. մարտական պատրաստության պլանի` մայիսի 14-ից 19-ը 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվեց գնդային զորավարժություն: Թեման էր՝ «Գնդի բերումը մարտական պատրաստականության «ԼՐԻՎ» աստիճանի: Պաշտպանական մարտի կազմակերպում և վարում: Պաշտպանության ընթացքում ուժերի մի մասով մարտից դուրս գալը, երկրորդ պաշտպանական դիրքում պաշտպանողական մարտի վարումը գիշերային պայմաններում: Մասնակցություն զորամիավորման հակագրոհին, մխրճված հակառակորդի ջախջախում և  առաջավոր եզրի վերականգնում…»:

Համաձայն սցենարի` «…Հակառակորդը զորավարժությունների քողի տակ իրականացնելով վերախմբավորում, հիմնական հարվածային խմբավորումները դուրս բերելով օպերատիվ նշանակության շրջաններ, նախապատրաստվում է հարձակողական գործողությունների: Ստորաբաժանումները, գնդապետ Հրաչյա Օհանյանի հրամանատարությամբ, իրականացնելով պետական սահմանի պահպանություն, ստանալով տեղեկություններ հակառակորդի ԶՈՒ-ի ակտիվության վերաբերյալ` ուժեղացնում են մարտական հերթապահությունը: Հակառակորդի առաջավոր ստորաբաժանումների` գրոհի բնագիծ դուրս գալուն պես անձնակազմը զբաղեցնում է իր դիրքերը: Հակառակորդի գրոհից անմիջապես հետո առաջին շարակազմի պաշտպանողական գործողությունների շնորհիվ հնարավոր է լինում հետ շպրտել հակառակորդի առաջավոր ստորաբաժանումներին: Հակառակորդը մարտի մեջ է մտցնում իր գլխավոր ուժերը: ԱՄՀԳ-ի 1-ին հգմ-ի ստորաբաժանումները ենթարկվելով հզոր հրետանային հրետակոծության և գերազանցող ուժերի հարվածներին` ստիպված են լինում թողնել առաջին շարակազմի վաշտերի հենակետերը և դուրս գալ զատիչ դիրքեր: Այնուհետև N ԱՄՀԳ-ի հրամանատարը, գնահատելով ստեղծված իրադրությունը, որոշում է մեկ գումարտակի ուժերով, համագործակցելով զորամիավորման հակագրոհող խմբավորման հետ, գրոհել և վերականգնել մինչև մարտական գործողությունների սկսելը եղած իրադրությունը…»՝ այսպես ավարտելով զորավարժության հիմնական փուլերը:

ԳՆԴԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝  ՄԵԿ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՎՄայիսի 18-ին, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը կատարեց նախնական ամփոփում, փաստելով, որ «…Մտահղացումն իրագործվեց. կային որոշ բացթողումներ, բայց ստորաբաժանումներն ունակ են կատարելու առաջադրված խնդիրները ցանկացած իրավիճակում»: Նա շնորհակալություն  հայտնեց զորավարժությանը մասնակցած անձնակազմին՝ ցուցաբերած բարձր բարոյակամային հատկանիշների, կարգապահության և անվտանգ ավարտի համար: Զորամիավորման հրամանատարը առանձնակի  շեշտեց սպայական կազմի՝ իրենց առջև դրված խնդիրը ժամանակին և բարձր արդյունքներով կատարելու պատրաստակամությունը, զորամիավորման վարչակազմի, հրամանատարի տեղակալների, ինչպես նաև «աջակցող» զորամասերի հրամանատարներ՝ փոխգնդապետներ Հովհաննես Գևորգյանի և Արմեն Մնացականյանի արդյունավետ փոխգործակցությունը:

 

4-րդ զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ #20 (1242) 23.05.2018 - 29.05.2018, Ազգային բանակ


25/05/2018